ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն չի հաշտվում ՏԻՄ-երում պարտության հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԻՄ ընտրություններից ամիսներ անց էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողանում հաշտվել մի շարք համայնքներում իր կրած պարտության հետ և ամեն ինչ անում է կրկին իշխանությունն այդ համայնքներում զավթելու ուղղությամբ։ «Քաղաքացիական պայմանագիրն», ըստ ամենայնի, առաջիկայում կվերցնի իշխանությունը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում։ 2021 թվականի ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ամենաշատ թվով ձայներն էր հավաքել, բայց ի վերջո չէր կարողացել համայնքի ղեկավար ընտրել։ «Ախուրյան» և «Հայաստան» դաշինքները միավորվելով համայնքապետ էին ընտրել իրենց թեկնածու Արծրուն Իգիթյանին, ով 26 տարի ղեկավարում էր համայնքը։

Վերջին շրջանում իշխանությունը զգալի սաստկացրել էր ճնշումը 2 խմբակցությունների վրա՝ փորձելով գոնե առնվազն ավագանու մեկ անդամի պարտադրել անցնել «Քաղպայմանագրի» կողմը։ Օրերս ընդդիմադիր «Ախուրյան» դաշինքի անդամներից մեկը վայր է դրել իր մանդատն, իսկ նրան փոխարինած Արիստակես Չաբարյանը դուրս է եկել ընդդիմադիր թիմից ու միացել «Քաղաքացիական պայմանագրին», ինչը բավարար է, որպեսզի ՔՊ-ն անվստահություն հայտնի գործող քաղաքապետին և իր թեկնածուին նշանակի այդ պաշտոնում։ «Քաղպայմանագիրը» նաև չի կարողանում հաշտվել Ալավերդիում իր կրած պարտությունից, երբ 1 քվեի տարբերությամբ Ալավերդու քաղաքապետ դարձավ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արկադի Թամազյանը։ Նրա դեմ իշխանությունը քրեական վարույթ է հարուցել, մեղադրում են ինչ-ինչ չարաշահումների մեջ։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ տեղական իշխանությունները, մարզպետարանն ամեն կերպ ճնշումներ են գործադրում Ալավերդու ընդդիմադիր քաղաքապետի վրա, հորդորում են հրաժարական տալ, հակառակ դեպքում ստուգումներ, քրեական գործեր խոստանում։ Առաքելյանի խոսքով, եթե նման գործելաոճը շարունակվի, ապա փաստերը կներկայացվեն իրավապահներին։

Միևնույն ժամանակ փաստ է, որ Հայաստանի բոլոր իրավապահ կառույցները վաղուց դարձել են Նիկոլ Փաշինյանի կցորդները և հենց իրենք էլ ջանքեր են գործադրում ընդդիմադիրներին ճնշելու ուղղությամբ և չի բացառվում, որ Ալավերդիում էլ, ի վերջո, գործող իշխանություններին հաջողվի քաղաքապետի պաշտոնը խլել «Ապրելու երկրից»։

Գայանե Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular