ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային նախագիծ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ՝ այսօր Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել հոբելյանին նվիրված հայ-ֆրանսիական նախագծի՝ «Նռան գույնը» պարային բեմադրության նախապատրաստական աշխատանքների մասին մամուլի ասուլիս:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը, ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Սահակյանը, Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի Կորսակովը, Գասկոն և Վիլֆրանշ թատրոնների տնօրեն Անտուան Գարիելը:

ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն ընդգծել է, որ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի և նշանավոր անձանց ցանկում, և ՀՀ կառավարությունը հոբելյանական միջոցառումների նախապատրաստական փուլում է, որի նպատակով կձևավորվի հոբելյանական հանձնաժողով: Անդրադառնալով ասուլիսի թեմային՝ Սվետլանա Սահակյանն ասել է. «Հայ-ֆրանսիական «Նռան գույնը» պարային նախագիծը հնարավորություն կտա ոչ միայն միջազգային, այլև հայ հանդիսատեսին փարաջանովյան արվեստին ծանոթանալու այլ դիտանկյունից՝ պարի լեզվով հասկանալ Փարաջանովի աշխարհը»: ԿԳՄՍՆ ներկայացուցիչը ներկայացումը կարևորել է նաև պարի՝ բալետային արվեստի նորովի մատուցման տեսանկյունից: 

Նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ նախագծի գաղափարը ծնվել է դեռևս 2021 թվականից. «Մեր գլխավոր նպատակը հայկական մշակույթի հանրահռչակումն է, և, անշուշտ, Փարաջանովի 100-ամյակին չէինք կարող չանդրադառնալ»:

Ինչպես Սաթէ Խաչատրյանն է ներկայացրել, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային բեմադրությունը հայ-ֆրանսիական նախագիծ է, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի և Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև Օվերն-Ռոն -Ալպեր տարածաշրջանի, ՀԲԸՄ-ի ֆրանսիական մասնաճյուղի, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնների աջակցությամբ: Այն իրականացնում են Ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ն: Նախագծին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը և Լիոնի Մետրոպոլը։

Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19-ին՝ Ֆրանսիայի Տոբոգան թատրոնում, հունվարի 26-ին՝ Գասկոն թատրոնում։ 2024 թվականի մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում։ Հյուրախաղը կկայանա նաև Լիոն-Երևան քույր քաղաքների համագործակցության շրջանակում։

«Նախագիծն իրականացվում է երկու պետությունների՝ Հայաստանի և Ֆրանսիայի աջակցությամբ: Եվ եթե հայկական կողմի աջակցությունը տրամաբանական է, ֆրանսիական կողմի պարագայում ուզում եմ ընդգծել, որ սա Ֆրանսիայի պետական վերաբերմունքն է հայկական մշակույթի հանդեպ: Սա հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդող ևս մեկ միջոցառում է»,- ասել է նախագծի հեղինակը՝ Սաթէ Խաչատրյանը:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Հայաստանը բացահայտել Սերգեյ Փարաջանովի և նրա մշակույթի միջոցով: Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքը կլինի երկու մշակույթների յուրօրինակ երկխոսություն՝ առավել ընդգրկուն ներկայացնելով Փարաջանով արվեստագետին: Ներկայացումը կբեմադրվի փարաջանովյան արվեստի ներշնչանքով, որոշ դետալներ կկիրառվեն նաև «Նռան գույնը» ֆիլմից, որի հիման վրա էլ լինելու է ներկայացումը: Գլխավոր նպատակը Փարաջանովին հանրահռչակելն է և լայն հանրությանը հնարավորություն տալը՝ ճանաչելու նրա արվեստը տարբեր տեսանկյուններից»,- ասել է ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին: Ըստ նրա՝ այս ներկայացումը մարտահրավեր է՝ ընդգրկելու տարբեր տարիքային խմբի հանդիսատեսի, այդ թվում՝ փոքրերին, որպեսզի այդ տարիքից մեծանա հետաքրքրությունը փարաջանովյան ստեղծագործությունների նկատմամբ:

Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի Կորսակովը, Գասկոն և Վիլֆրանշ թատրոնների տնօրեն Անտուան Գարիելը նշել են, որ տպավորված են հայկական մշակույթով և պատրաստակամ են հուշագրերի և այլ ձևաչափերի շրջանակում համագործակցել հայկական թատրոնների հետ:

Նշենք, որ Հայաստանում ստեղծագործական այս թիմին կմիանա «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը և Էդգար Մանուկյանը՝ ներկայացման հագուստների ձևավորման հեղինակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular