Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային նախագիծ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ՝ այսօր Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել հոբելյանին նվիրված հայ-ֆրանսիական նախագծի՝ «Նռան գույնը» պարային բեմադրության նախապատրաստական աշխատանքների մասին մամուլի ասուլիս:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը, ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Սահակյանը, Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի Կորսակովը, Գասկոն և Վիլֆրանշ թատրոնների տնօրեն Անտուան Գարիելը:

ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն ընդգծել է, որ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի և նշանավոր անձանց ցանկում, և ՀՀ կառավարությունը հոբելյանական միջոցառումների նախապատրաստական փուլում է, որի նպատակով կձևավորվի հոբելյանական հանձնաժողով: Անդրադառնալով ասուլիսի թեմային՝ Սվետլանա Սահակյանն ասել է. «Հայ-ֆրանսիական «Նռան գույնը» պարային նախագիծը հնարավորություն կտա ոչ միայն միջազգային, այլև հայ հանդիսատեսին փարաջանովյան արվեստին ծանոթանալու այլ դիտանկյունից՝ պարի լեզվով հասկանալ Փարաջանովի աշխարհը»: ԿԳՄՍՆ ներկայացուցիչը ներկայացումը կարևորել է նաև պարի՝ բալետային արվեստի նորովի մատուցման տեսանկյունից: 

Նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ նախագծի գաղափարը ծնվել է դեռևս 2021 թվականից. «Մեր գլխավոր նպատակը հայկական մշակույթի հանրահռչակումն է, և, անշուշտ, Փարաջանովի 100-ամյակին չէինք կարող չանդրադառնալ»:

Ինչպես Սաթէ Խաչատրյանն է ներկայացրել, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային բեմադրությունը հայ-ֆրանսիական նախագիծ է, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի և Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև Օվերն-Ռոն -Ալպեր տարածաշրջանի, ՀԲԸՄ-ի ֆրանսիական մասնաճյուղի, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնների աջակցությամբ: Այն իրականացնում են Ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ն: Նախագծին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը և Լիոնի Մետրոպոլը։

Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19-ին՝ Ֆրանսիայի Տոբոգան թատրոնում, հունվարի 26-ին՝ Գասկոն թատրոնում։ 2024 թվականի մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում։ Հյուրախաղը կկայանա նաև Լիոն-Երևան քույր քաղաքների համագործակցության շրջանակում։

«Նախագիծն իրականացվում է երկու պետությունների՝ Հայաստանի և Ֆրանսիայի աջակցությամբ: Եվ եթե հայկական կողմի աջակցությունը տրամաբանական է, ֆրանսիական կողմի պարագայում ուզում եմ ընդգծել, որ սա Ֆրանսիայի պետական վերաբերմունքն է հայկական մշակույթի հանդեպ: Սա հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդող ևս մեկ միջոցառում է»,- ասել է նախագծի հեղինակը՝ Սաթէ Խաչատրյանը:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Հայաստանը բացահայտել Սերգեյ Փարաջանովի և նրա մշակույթի միջոցով: Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքը կլինի երկու մշակույթների յուրօրինակ երկխոսություն՝ առավել ընդգրկուն ներկայացնելով Փարաջանով արվեստագետին: Ներկայացումը կբեմադրվի փարաջանովյան արվեստի ներշնչանքով, որոշ դետալներ կկիրառվեն նաև «Նռան գույնը» ֆիլմից, որի հիման վրա էլ լինելու է ներկայացումը: Գլխավոր նպատակը Փարաջանովին հանրահռչակելն է և լայն հանրությանը հնարավորություն տալը՝ ճանաչելու նրա արվեստը տարբեր տեսանկյուններից»,- ասել է ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին: Ըստ նրա՝ այս ներկայացումը մարտահրավեր է՝ ընդգրկելու տարբեր տարիքային խմբի հանդիսատեսի, այդ թվում՝ փոքրերին, որպեսզի այդ տարիքից մեծանա հետաքրքրությունը փարաջանովյան ստեղծագործությունների նկատմամբ:

Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի Կորսակովը, Գասկոն և Վիլֆրանշ թատրոնների տնօրեն Անտուան Գարիելը նշել են, որ տպավորված են հայկական մշակույթով և պատրաստակամ են հուշագրերի և այլ ձևաչափերի շրջանակում համագործակցել հայկական թատրոնների հետ:

Նշենք, որ Հայաստանում ստեղծագործական այս թիմին կմիանա «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը և Էդգար Մանուկյանը՝ ներկայացման հագուստների ձևավորման հեղինակը։

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ
Ամենադիտված