ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական սահմանին հրետակոծությունը զրկել է ռուսական երկաթուղու շահագործողին օգուտներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com–ը գրում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մտադիր չէ կրճատել անձնակազմը Սոթքի հանքավայրի պարբերական գնդակոծությունների հետ կապված առաջացած դժվարությունների պատճառով։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «GeoProMining» ընկերությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրի բաց եղանակով շահագործումը (գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Ադրբեջանի հետ սահմանին), ինչի կապակցությամբ Սոթքի կայարանից ոսկու հանքաքարի փոխադրումը դեպի Արարատ կայան դադարեցվել է (Սոթքի հանքավայրի հանքաքարը հարստացվում է Արարատի ոսկու կորզման կոմբինատում, մինչև մաքուր ոսկու կիսաֆաբրիկատի վիճակի)։

«Մենք GeoProMining-ի մեր գործընկերների հետ աշխատել և աշխատում ենք Սոթքի կայարանից Արարատի կայարան ոսկու հանքաքարի տեղափոխման վրա։ Մի շարք օբյեկտիվ պատճառներով այս տարի՝ մայիսից, այդ փոխադրումները դադարեցվել են։ Դա բավականին լուրջ խնդիր է մեզ համար, մենք մեր առջև խնդիր ենք դրել պահպանել թիմը, չենք պատրաստվում դրա հետ կապված կադրեր կրճատել։ Ստիպված եղանք որոշակի միջոցների դիմել՝ կապված կես դրույքով աշխատանքի ռեժիմի հետ». – բացատրել է Մելնիկովը:

Նրա խոսքով, Սոթքի հատվածն անմիջականորեն սպասարկող թիմի մի մասը ( երեք հազար աշխատակիցներից մոտ 60-ը) տեղափոխվել է 2/3 շահագործման ռեժիմի։ Ոմանք հրավիրվել են տեղափոխվել Երևան։ Որոշ աշխատակիցներ համաձայնել են, մնացածը շարունակում են մնալ հեռակա։

Մելնիկովն ընդգծել է, որ «Սոթք» - «Արարատ» երթուղիով ոսկու հանքաքարի փոխադրումն երկաթուղով փոխադրվող ապրանքների ընդհանուր ծավալի 48%-ն է կազմել։ Ըստ կանխատեսումների տարեկան համատեքստում կլինի մինուս բյուջե, ընկերությունը կաշխատի վնասով։ Այդ իսկ պատճառով երկաթուղային օպերատորը քայլեր է ձեռնարկում բեռնափոխադրումների ավելացման ուղղությամբ, մասնավորապես որոշ ապրանքներ ավտոմոբիլային տրանսպորտից երկաթուղայինին փոխադրելու տեսքով։

Այս տարվա պլյուսների թվում է Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրի աճն, ինչի պատճառով ավելացել է կոնտեյներային բեռնափոխադրությունը, որի մի մասը գնում է երկաթուղով։ Դա հավելյալ ծավալ է, որը թույլ է տալիս ընկերությանը մասամբ փոխհատուցել «նվազած եկամուտն», ասել է ընկերության գործադիր տնօրենը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է և իրականացնում է հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը։ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը նրա կառավարմանն է հանձնվել 2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված պայմանագրի համաձայն։ Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular