Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական սահմանին հրետակոծությունը զրկել է ռուսական երկաթուղու շահագործողին օգուտներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com–ը գրում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մտադիր չէ կրճատել անձնակազմը Սոթքի հանքավայրի պարբերական գնդակոծությունների հետ կապված առաջացած դժվարությունների պատճառով։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «GeoProMining» ընկերությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրի բաց եղանակով շահագործումը (գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Ադրբեջանի հետ սահմանին), ինչի կապակցությամբ Սոթքի կայարանից ոսկու հանքաքարի փոխադրումը դեպի Արարատ կայան դադարեցվել է (Սոթքի հանքավայրի հանքաքարը հարստացվում է Արարատի ոսկու կորզման կոմբինատում, մինչև մաքուր ոսկու կիսաֆաբրիկատի վիճակի)։

«Մենք GeoProMining-ի մեր գործընկերների հետ աշխատել և աշխատում ենք Սոթքի կայարանից Արարատի կայարան ոսկու հանքաքարի տեղափոխման վրա։ Մի շարք օբյեկտիվ պատճառներով այս տարի՝ մայիսից, այդ փոխադրումները դադարեցվել են։ Դա բավականին լուրջ խնդիր է մեզ համար, մենք մեր առջև խնդիր ենք դրել պահպանել թիմը, չենք պատրաստվում դրա հետ կապված կադրեր կրճատել։ Ստիպված եղանք որոշակի միջոցների դիմել՝ կապված կես դրույքով աշխատանքի ռեժիմի հետ». – բացատրել է Մելնիկովը:

Նրա խոսքով, Սոթքի հատվածն անմիջականորեն սպասարկող թիմի մի մասը ( երեք հազար աշխատակիցներից մոտ 60-ը) տեղափոխվել է 2/3 շահագործման ռեժիմի։ Ոմանք հրավիրվել են տեղափոխվել Երևան։ Որոշ աշխատակիցներ համաձայնել են, մնացածը շարունակում են մնալ հեռակա։

Մելնիկովն ընդգծել է, որ «Սոթք» - «Արարատ» երթուղիով ոսկու հանքաքարի փոխադրումն երկաթուղով փոխադրվող ապրանքների ընդհանուր ծավալի 48%-ն է կազմել։ Ըստ կանխատեսումների տարեկան համատեքստում կլինի մինուս բյուջե, ընկերությունը կաշխատի վնասով։ Այդ իսկ պատճառով երկաթուղային օպերատորը քայլեր է ձեռնարկում բեռնափոխադրումների ավելացման ուղղությամբ, մասնավորապես որոշ ապրանքներ ավտոմոբիլային տրանսպորտից երկաթուղայինին փոխադրելու տեսքով։

Այս տարվա պլյուսների թվում է Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրի աճն, ինչի պատճառով ավելացել է կոնտեյներային բեռնափոխադրությունը, որի մի մասը գնում է երկաթուղով։ Դա հավելյալ ծավալ է, որը թույլ է տալիս ընկերությանը մասամբ փոխհատուցել «նվազած եկամուտն», ասել է ընկերության գործադիր տնօրենը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է և իրականացնում է հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը։ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը նրա կառավարմանն է հանձնվել 2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված պայմանագրի համաձայն։ Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին
Ամենադիտված