ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ եղբայրներ, ինչպե՞ս այդպս եղավ». երևանցի զբոսաշրջիկը ցնցվել է տեսնելով ռուսաստանցի հայրենակիցների կյանքը

ՄՇԱԿՈՒՅԹ

Sochi24.tv-ն գրում է, որ ճանապարհորդություններն երբեմն բացահայտում են մեր կյանքի անսպասելի կողմերը: Երևանից Համլետ անունով մի հայ գնացել է Սոչի և բախվել մի իրավիճակի, որը կասկածի տակ է դրել սեփական էթնիկ միասնության մասին նրա պատկերացումները: Հայը պատմել է, որ իր հայրենակիցների մեջ առաջին անգամ է լեզվական արգելքի բախվել: Այս մասին նա ասել է SOCHI24-ի լրագրողին։ Հասնելով Սոչի հայաշատ քաղաք, նա հայտնաբերել է, որ տեղի հայերը ռուսերենից բացի խոսում են մի լեզվով, որն իրեն անհասկանալի է։ Համշենահայերեն բարբառը նրան ապշեցրել է։ Դա շատ է տարբերվում այն հայերենից, որով Համլետը խոսում էր տանը։ Նա գնացել է շուկա տեղական համեղ ուտեստներ փորձելու։

Զբոսաշրջիկը որոշել է հայրենակիցների հետ հայերեն խոսել, բայց նրան ոչ ոք չի հասկացել։ Իր ազգության մարդկանց հետ բանակցելու համար ստիպված անցել է ռուսերենին։ «Հայ եղբայրներ, ինչպե՞ս այսպես եղավ, մենք չենք կարողանում շփվել մեր լեզվով», - այդ միտքը չի լքում նրան: Նա զարմացել է նաև նրանից, թե որքան տարբեր է  տեղի հայերի ոչ միայն բարբառն, այլ նաև բնավորությունը բնիկ երևանցիներից: Եվ Համլետը որոշել է ավելին իմանալ նման մտերիմ, բայց միևնույն ժամանակ այդքան տարբեր էթնիկ խմբի մասին: «Ես կարծում էի, որ Ռուսաստանում պարզապես կհանգստանամ ծովի ափին, բայց Սոչի քաղաքը և տեղի բնակիչները պարզապես զարմանալի էին: Իմ գլխում ամեն ինչ գլխիվայր շրջվեց, շատ բան փոխեց այդ ճանապարհորդությունը»,- ասել է նա:

Այս ամենը վառ օրինակ է, թե ինչպես կարող են մշակութային և լեզվական տարբերություններ գոյություն ունենալ մեկ ժողովրդի մեջ, նույնիսկ երբ երկրների միջև սահմանները լղոզված են: Այն նաև հիշեցնում է մեզ մեր սեփական մշակույթների և բարբառների բազմազանությունը հարգելու և ճանաչելու կարևորության մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular