ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանը սկսել է ուժեղացնել Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհաստանն ուժեղացնում է Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի ներքին գործերի փոխնախարար Բլաժեյ Պոբոժին:

«Երկուշաբթի և երեքշաբթի օրը Բելառուսի հետ սահմանը պահպանելու են 500 ոստիկաններ և հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցներ», - մեջբերել է նրա խոսքերը Լեհական ռադիոն։

Նա նշել է, որ այդ միջոցին հարկադրված են եղել դիմել այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել Բելառուսի տարածք «Վագներ» խմբավորման տեղաշարժի մասին։

«Բարձր պատրաստվածության է բերվել նաև երկու սահմանապահ զորամասերի անձնակազմը, որը կազմում է 5000 հոգի, նրանց է միացել ևս 2000 զինծառայող։ 500 ոստիկանական և հակաահաբեկչական ստորաբաժանումները սզպող դեր ունեն հնարավոր, բայց նաեւ քիչ հավանական տարբերակների դեպքում»,- հավելել է Պոբոժին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular