Լեհաստանը սկսել է ուժեղացնել Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանն ուժեղացնում է Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի ներքին գործերի փոխնախարար Բլաժեյ Պոբոժին:
«Երկուշաբթի և երեքշաբթի օրը Բելառուսի հետ սահմանը պահպանելու են 500 ոստիկաններ և հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցներ», - մեջբերել է նրա խոսքերը Լեհական ռադիոն։
Նա նշել է, որ այդ միջոցին հարկադրված են եղել դիմել այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել Բելառուսի տարածք «Վագներ» խմբավորման տեղաշարժի մասին։
«Բարձր պատրաստվածության է բերվել նաև երկու սահմանապահ զորամասերի անձնակազմը, որը կազմում է 5000 հոգի, նրանց է միացել ևս 2000 զինծառայող։ 500 ոստիկանական և հակաահաբեկչական ստորաբաժանումները սզպող դեր ունեն հնարավոր, բայց նաեւ քիչ հավանական տարբերակների դեպքում»,- հավելել է Պոբոժին։