ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն անձամբ է սկսել Երևանի ընտրությունների քարոզարշավը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ արդեն ուրվագծվում են, թե ինչ ճանապարհով է գործող իշխանություններն իրականացնելու իրենց քարոզարշավը։ Դրա «մեկնարկն» երեկ տվել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Ցուցահանդես այցելելուց հետո, հրապարակելով տեսանյութ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը բարձրանում Երևանի ավտոբուսներից մեկը և կարծես պատահաբար նաև գովում, թե որքան սառն ու հարմար են այդ ավտոբուսները։ Այն, որ Փաշինյանն ավտոբուս է բարձրացել ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ, իսկ ավտոբուսում նստած մարդիկ առանձնապես խանդավառված չէին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին տեսնելու համար, անզեն աչքով նկատելի է նաև վարչապետի տիկնոջ տարածած տեսանյութից։

Ըստ երևույթին Փաշինյանն այնքան էլ չի վստահում քարոզարշավը Տիգրան Ավինյանին և հենց իր ձեռքով էլ փորձում է իրականացնել՝ դրա համար օգտագործելով նաև սեփական կնոջը։ Այս երկուսը լուրջ խնդիրներ ունեն Ավինյանի հետ, սակայն գիտակցում են, որ Երևանի ավագանու ընտրություններում պարտությունը կոնկրետ իրենց համար իշխանության կորուստ և այլ վտանգներ է պարունակում, ուստի և փորձում են հենց իրենց ձեռքով իրականացնել քարոզարշավը։ Այդ դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա իր կողմնակիցներին հայտարարելու, թե հենց ինքն է եղել Երևանի ավագանու ընտրություններում հիմնական հաղթողն, այլ ոչ՝ Տիգրան Ավինյանն իր թիմով։

Այդ կապակցությամբ էլ Փաշինյանը նախընտրական շտաբի պետ նշանակել տվեց իր մերձավոր զինակիցներից մեկին, որի միջոցով էլ իրականացվելու է քարոզարշավն ու ընտրությունների համակարգումը։ Իշխանությունը մտածում է վարչական ռեսուրսի և այլ միջոցներով հասնել գոնե առնվազն 30 %-ի, իսկ ըմդդիմության ձայները փոշիացնելու համար մեկ տասնյակից ավելի կուսակցություններ և դաշինքներ է ստեղծում և պարտադրում մասնակցել ընտրություններին, հանդես գալ հիմնական արմատական ընդդիմադիր միավորներին սևացնելու գործով։ Փաշինյանը փորձում է իրականացնել 2021 թվականին արդեն մեկ անգամ աշխատած մեթոդն, երբ բազմաթիվ ընտրությունների միջոցով կարողացավ փոշիացնել ընդդիմադիր քաղաքական ուժերի ձայները։

Անահիտ Գաբրիելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular