ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ուզում է անմաքս ռուսական կուպր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Oilcapital.ru-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունը պատրաստել է կառավարության որոշման նախագիծ Ռուսաստանից Հայաստան նավթային բիտումի մատակարարման հետ կապված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին։

Ի դեպ, Հայաստանի կողմից առաջարկված այդ նախաձեռնության էությունը նավթավերամշակողներին հնարավորություն տալն է առանց արտահանման մաքսատուրքերի կուպր մատակարարել Հայաստան՝ սույն համաձայնագրով անմաքս նավթային խեժի մատակարարման դիմաց։ Փոխարինումը կարող է կատարվել միայն կուպրի արտահանման համար թույլատրված ծավալներով։

Էներգետիկայի նախարարությունը որոշման նախագծով կազմված նախաձեռնությունն արդեն ուղարկել է անկախ հակակոռուպցիոն փորձաքննության։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular