Հայաստանն ուզում է անմաքս ռուսական կուպր
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐOilcapital.ru-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունը պատրաստել է կառավարության որոշման նախագիծ Ռուսաստանից Հայաստան նավթային բիտումի մատակարարման հետ կապված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին։
Ի դեպ, Հայաստանի կողմից առաջարկված այդ նախաձեռնության էությունը նավթավերամշակողներին հնարավորություն տալն է առանց արտահանման մաքսատուրքերի կուպր մատակարարել Հայաստան՝ սույն համաձայնագրով անմաքս նավթային խեժի մատակարարման դիմաց։ Փոխարինումը կարող է կատարվել միայն կուպրի արտահանման համար թույլատրված ծավալներով։
Էներգետիկայի նախարարությունը որոշման նախագծով կազմված նախաձեռնությունն արդեն ուղարկել է անկախ հակակոռուպցիոն փորձաքննության։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը