ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն գրոհելու է սոցցանցերը՝ Երևանի ընտրություններից առաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լայն թափով պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին և այդ ճանապարհին մտադիր է օգտագործել հնարավոր բոլոր ռեսուրսներն՝ այդ թվում վարչական։

Նաև, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանն անձամբ «Քաղպայմանագրին» և քարոզչական թիմերին հրահանգել է առավելագույնս ուշադիր լինել սոցիալական ցանցերի նկատմամբ։ Մասնավորապես արագ հայտնաբերել Քաղպայմանագրի և Երևանի ավագանու ընտրություններում իրենց թեկնածուի դեմ սոցիալական ցանցերում տարածվող բոլոր արատավորող տեղեկությունները, կանխել դրանք, հնարավորության դեպքում պետական մարմինների և կուսակիցների միջոցով արգելափակել ընդդիմադիր տրամադրված և սոցցանցերում ակտիվ օգտատերերին։

Մեր աղբյուրը նշեց, որ այս գործում հատկապես կարևորագույն առավելությունը դրված է այսպես կոչված ֆեյքերի ֆաբրիկաների վրա, որոնք հիմանականում ամենաշատն են լինում ֆեյսբուքում և այլ սոցցանցերում, նաև կարողանում են գրոհներ կազմակերպել, ընդ որում, որպեսզի այդ ավելի նշանակալի լինեն և ընդդիամադիր օգտատիրոջը հնարավոր լինի արգելափակել, հատուկ չաթեր ստեղծել նաև «Քաղպայմանագրի» պատգամավորների և առավել մտերիմ կուսակից պաշտոնյաների մասնակցությամբ նրանց ևս ներգրավել ընդդիմախոսներին լռեցնելու պայքարին։

Այն, որ փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչներն իրենց բուն աշխատանքն անելու փոխարեն հատկապես զբաղված են սոցիալական ցանցերով, որևէ մեկը չի կասկածում։ Իր իշխանությունը սոցցանցերի միջոցով զավթած Փաշինյանը, հրաշալի հասկանում է դրանց դերն ու նշանակությունը և հատկապես հիմա, երբ Երևանի ավագանու ընտրությունները կարող են կենաց մահու պայքար դառնալ գործող վարչախմբի համար, նրանք հրաշալի գիտակցում են։ 

Ընդդիմությունն այս իրավիճակում առնվազն գոնե պետք է սոցիալական ցանցերում համախմբվի և միահամուռ կերպով պայքարի իշխանության ֆեյքերի դեմ։ Ի դեպ, հրահանգվել է նաև ակտիվացնել գաղտնալսման տարբեր ծրագրեր, այդ թվում՝ «Պեգասուսը», հնարավորինս ընդդիմախոսներին վարկաբեկելու նպատակով։

Սաթենիկ Ղազարյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular