ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաքվե» նախաձեռնությունը սպառնալիք կարող են համարել միայն նրանք, ովքեր պատրաստվում են զիջել մեր հայրենիքը․ Լիկա Թումանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

««Հայաքվե» նախաձեռնությունը սպառնալիք կարող են համարել միայն նրանք, ովքեր պատրաստվում են զիջել մեր հայրենիքը և ուրանալ Հայոց ցեղասպանությունը»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության մեդիաթիմի ղեկավար Լիկա Թումանյանը` անդրադառնալով «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի մեկնարկին։

«Այս նախագիծը չի տալիս անմիջապես բոլոր խնդիրների լուծումը, առավել ևս, որ Արցախի անվտանգության խնդիրն առաջին հերթին լուծում է բանակը։ Սակայն, այս նախագիծը տալիս է ՀՀ քաղաքացիներին իրավական ճանապարհով ազդեցություն գործել գործընթացի վրա՝ սեփական կամարտահայտությամբ կասեցնելով որևէ դավաճանական փաստաթղթի ստորագրումը»,-ասաց նա։

Զրուցակցի խոսքով` իշխանություններն արդեն իսկ փորձում են խոչընդոտել․

«Նախ չէին տրամադրում Երևանի վարչական տարածքները ստորագրահավաքի համար, հիմա էլ, օրինակ, որոշ թաղապետեր արգելում են փակցնել մուտքի մոտ «Հայաքվեի» պաստառները և այլ մանր տեխնիկական խնդիրներ են ստեղծում։

Գիտակցում ենք, որ լինելու են նոր խոչընդոտներ, սակայն քաղաքացիների աջակցությունը նախագծին ու դրա համար պայքարելու պատրաստակամությունը վկայում են, որ «Հայաքվե» լինելու է»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։ Հայաստանի ԿԸՀ դրական պատասխանից հետո սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023թ. հունիսի 19-ից մինչեւ օգոստոսի 19-ը, ստորագրահավաքի կազմակերպման համար (50 000 ստորագրություն)։ Այնուհետեւ նրանք կդիմեն ԿԸՀ, որը պետք է հաստատի ստորագրությունների իսկությունը, ինչից հետո ներկայացվելու է Ազգային ժողովին։

Ստորագրահավաքին մասնակցելու ու «Հայաքվեի» նպատակին աջակցելու իրենց պատրաստակամությունը հաստատել են` Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը,  «Վասն հավատոյ եւ հայրենեաց», «Հայրենիքի Վահան», «Բաբոն Տեր ա»,  «Տանիք» ՀԿ–ները, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Նաիրի Հոխիկյանի, Ռուբեն Վարդանյանը, Աբրահամ Գասպարյանը, Տիգրան Աբրահամյանը և այլք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular