ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանի և ՔՊ-ի հարաբերությունները կրկին սրվել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է միայնակ։ Տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ իշխանությունը կարող է գնալ որևէ դաշինքով, այլ անվանումով, որպեսզի կարողանան ձայներ հավաքել, սակայն ի վերջո ՔՊ-ն որոշել է գնալ միայնակ, հենց «Քաղաքացիական պայմանագիր» անվանումով, այս կերպ նաև փորձում են վնասել Տիգրան Ավինյանին, ով էլ դաշինքով և նոր անվանումով մասնակցելու կողմնակիցն էր։

Ի դեպ, օրեր առաջ Ավինյանին «բերման» են ենթարկել Ազգային ժողով։ Բազմաթիվ, հատկապես սուր հարցեր տվել։ ՔՊ կարկառուն դեմքերին մտահոգում է, որ Տիգրան Ավինյանն իրենց առանձնապես բանատեղ չի դնում, հնարավորության դեպքում էլ փորձում է առանձնանալ թե՛ նրանցից և թե՛ Նիկոլ Փաշինյանից, ուստի և հանդիպումը տևել է բավականին երկար՝ 3 ժամից ավելի և չափազանց սուր։

Այդ հանդիպմանը պատգամավոր գործարար Խաչատուր Սուքիասյանը պարզապես կասկածի տակ է դրել, որ Տիգրան Ավինյանն ընդհանրապես քաղաքի զարգացման ծրագիր ունի, հարցրել, թե Երևանի ինտելեկտուալ հատվածի համար ինչ առաջարկներ կարող է անել։ Ավինյանն, ի դեպ, չափազանց կոշտ պատասխան է տվել Խաչատուր Սուքիասյանին, հայտարարել, թե արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագրում» որևէ մեկը կարող է երաշխիք ունենալ, որ Խաչատուր Սուքիասյանն ու իր հարակից կառույցներն աշխատելու են կուսակցության, այլ ոչ, օրինակ, Վիկտոր Մնացականյանի օգտին։ Ասում են, որ այս արձագանքից հետո Խաչատուր Սուքիասյանն ընդհանրապես լռել է, իսկ այդ դրվագը վկայում է, որ Ավինյանի և գործարար պատգամավորի հարաբերություններն ավելի են սրվելու։

Ի դեպ սրվել են նաև Տիգրան Ավինյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները։ Ավինյանը մի քանի շրջանակների մոտ հայտարարել է, թե ամեն ինչ անելու է, որպեսզի Երևանում Նիկոլ Փաշինյանից ավելի շատ ձայն ստանա։ Հիշեցնենք, որ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղպայմանագիրը» 41 %-ից մի փոքր ավելի ձայն էր ստացել, և այժմ Ավինյանն ամեն ինչ անելու է, որ գերազանցի այդ ցուցանիշն, այդ կերպ ինչ-ինչ ապացուցելիքներ ունի թե՛ Նիկոլ Փաշինյանին և թե՛ «Քաղպայմանագրին»։

Այս խոսակցությունները հասել են Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ ականջին, իսկ այդ երկուսը չափազանց ծանր են տանում, երբ իրենց կուսակիցների հավակնությունները գերազանցում են իրենց։ Փաշինյանը տանել չի կարողանում, որ իր կողքին իրենից ավելի պատրաստված, խելացի և կարողունակ ուժ լինի, ուստի և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Ավինյանը չկարողանա հավաքել այդ 40 %-ից ավելին, ինչը թերևս առանց Փաշինյանի նեղացածության էլ չափազանց բարդ է լինելու Ավինյանի համար։

Երևանը մշտապես ընդդիմադիր է եղել, իսկ այժմ Տիգրան Ավինյանի վարկանիշը չափազանց ցածր է, նույնիսկ վարչական ռեսուրսի, նախկինների և կրիմինալի ներգրավմամբ նա դժվար թե կարողանա հաղթել Երևանի ընտրություններում։ 

Աշոտ Խաչիկյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular