ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս գիշերվա հարձակումն Արցախի վրա Ալիեւի սալյուտն էր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը մի ձեռքով չգիտես ինչ է անում, մյուս ձեռքով բանակցում է, երրորդ ձեռքով հանձնում է 120 հազար հայությանը Ադրբեջանի քմահաճույքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Եկեք լայն նայենք, կան միջնորդներ, որոնց բոլոր մոտ Հայաստանը ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավ եւ այս համատեքստում ոչ մի բան պատահական չի լինում: Պատկերավոր ասած, գիշերվա հարձակումն Արցախի վրա Ալիեւի սալյուտն էր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին, որովհետեւ այդ օրը Հայաստանի ԱԺ-ում հնչել են բոլոր անթույլատրելի  մտքերը, գաղափարները, ստերը, կեղծ վարկածները: Քանի ժամ տեւել է, այդքան ժամ հնչել է կեղծիք, հնչել է զրոյից պատմություն գրելու ծիծաղելի փորձեր: Մենք դրա վրա կարող ենք ծիծաղել ներսում, իսկ դրսի խաղացողները դա ընդունում են ուղիղի առիթ, հնարավորություն ագրեսիվ ռազմական քայլերի կամ ագրեսիվ դիվանագիտության եւ իրենց ուզածին հասնելու համար: Հնարավոր չէ պաշտոնական Երեւանում անընդհատ հնչի՝ զիջում ենք, հանձնել ենք, վերջացած խաղ էր, ամեն տարի 20-30 տարի ռաջ էր զիջած,  խաբել ենք, նման ձեւակերպումներ եւ քո թշնամին չօգտվի դրանից: Այլ հարց է, որ Հայաստանում դրա լրջությունը չեն ընդունում, բայց ամեն դեպքում դա պաշտոնական Երեւանից է հնչում եւ թշնամին շատ արագ օգտվում է»,-ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular