ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանն ու Բայրամովը երեք օր փակված կմնան Վաշինգտոնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ այսօրվանից մեկնարկելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։

Վաշինգտոն է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Արտգործնախարարի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 1-ից 4-ը, գրեթե 4 օր։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանացմամբ այս անգամ հանդիպումները տևելու են 3 օր և առարկայական արդյունք պետք է ունենան։ Ամերիկյան կողմը մտադիր է բանակցող կողմերին փակել մի սենյակում օրեր շարունակ, մինչև նրանք վերջնականապես համաձայնեցնեն պայմանագրի շուրջ իրենց մոտեցումները։

Հանդիպումը պետք է կայանար հունիսի 12-ին, սակայն ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել էր։ Ըստ երևույթին Վաշինգտոնում առանձնապես հակված չէին ձգձգումը երկար թողնել և երկու շաբաթ անց պարզապես պարտադրել են, թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին ներկայանալ Վաշինգտոն։

Ամերիկացիներն այս կերպ ցանկանում են հնարավորինս մեծացնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում և հասնել Ռուսաստանի լիակատար դուրս մղմանը Հարավ-կովկասյան տարածաշրջանից։ Այն, որ այս գործողություններն իրականացվում են առաջին հերթին Ռուսաստանի դեմ, ռուսական կողմը չի թաքցնում։ Միջազգային վերլուծաբանները հստակ փաստում են, որ սա ուղղված է Ռուսատանի ներկայության դեմ։ Ամերիկյան կողմին բնավ էլ չի հուզում հայկական գյուղերի և բուն Արցախի բնակչության ճակատագիրը, իրենց պետք է ամեն գնով Ռուսաստանին հեռացնել։

Մի քանի անգամ պաշտոնական Մոսկվան ահազանգել է այս վտագների մասին, սակայն թե՛ Հայաստանի գործող վարչախումբը և թե՛ Ալիևն առանձնապես ցանկություն չունեին ենթարկվելու Մոսկվայի պահանջներին։ Եթե Ալիևի դեպքում հասկանալի է, նա ցանկացած իրավիճակում փորձում է հնարավորինս քաղել իր շահեկան դիրքից, ապա Հայաստանի գործող իշխանությունների պարագայում սա ոչ այլ ինչ է, քան պարզապես դավաճանություն:

Մհեր Օհանջանյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular