ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պրիգոժինի խռովությունն ավարտվեց, բայց դեռ երկար կցնցի Ռուսաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանում «Վագներ» ռազմական խմբավորման մեկօրյա խռովությունն ավարտվեց, ավարտվեց առանց առերևույթ վտանգավոր հետևանքների։ Ռուսաստանի իշխանություններին հաջողվեց համաձայնության գալ Եվգենի Պրիգոժինի հետ, ընդ որում բանակցությունները վարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ուստի և Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու և դեէսկալացիայի հետագա քայլերի վերաբերյալ։

Ինքը՝ Պրիգոժինը տեղափոխվելու է Բելառուս, իսկ նրա խմբավորման մարտիկների դեմ քրեական վարույթներ չեն հարուցվելու։ Թե ինչի հանգեցրեց այս մեկօրյա ձախողված խռովությունն, առայժմ վաղ է ասել։ Ցանկացած պարագայում բավականին լուրջ իմիջային կորուստ էր Ռուսաստանի գործող իշխանությունների համար։ «Վագների» հիմնադիրը պահանջում էր աշխատանքից հեռացնել և պատժել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և գլխավոր շտաբի պետ Գերասիմովին։

Արևմտյան մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Պրիգոժինի հետ գաղտնի համաձայնությունը նաև գաղտնի կետեր է պարունակել, որոնցից ամենակարևորը հենց Շոյգուին և Գերասիմովին զբաղեցրած պաշտոններից հեռացնելն ու նրանց փոխարեն այլ անձ նշանակելն է։

Ռուսական էլիտայում հակասությունների մասին շատ վաղուց էին խոսում, հատկապես ուկրաինական ճակատում անհաջողությունների մեկնարկից հետո, և բազմաթիվ վերլուծաբաններ չեն բացառում, որ Պրիգոժինի «խռովությունն» էլ հենց կազմակերպվել էր Պուտինի կողմից՝ ցույց տալու ռուսական բանակի իրական վիճակը և այդ ֆոնի վրա թուլացնել ու հեռացնել Շոյգուին և Գերասիմովին։ «Վագների» մարտիկներին հաջողվել էր կարճ ընթացքում հասնել Մոսկվայի մատույցներ, իսկ բանակը պարզապես անուժ էր գտնվել որևէ կերպ այդ շարժը կանգնեցնելու հարցում։

Ռուսական խռովության առանցքային դրվագներից մեկն էլ Ռուսաստանին դաշնակից երկրների վերաբերմունքն էր։ Նշենք՝ Պուտինն անձամբ է զրուցել Ղազախստանի, Ղրղստանի, Բելառուսի նախագահների, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե Լուկաշենկոն անվերապահ աջակցել է Ռուսաստանին, ապա թե՛ Ղազախստանը, թե՛ Ղրղստանը և թե՛ Հայաստանը պարզապես ձեռքները լվացել էին։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ չնայած Ռուսաստանում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն է, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ։ Սա ոչ այլ ինչ է, քան ծաղր Ռուսաստանի նախագահի հասցեին։ Թե ինչ հետևանքներ դա կունենա Փաշինյանի համար, դեռևս վաղ է արձանագրել։ 

Անի Մախսուդյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular