ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր հիվանդությունների դեպքում են ազատվում զինվորական ծառայությունից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Araratnews.am-ը  գրում է. «Պետք է արձանագրենք, որ այսօր զինակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ բավականին խնդրահարույց գործեր կան»: Առողջական խնդիրներ ունեցող, բայց պարտադիր ժամկետային ծառայության զինակոչիկների խնդիրների շուրջ զրուցեցինք զինվորական փաստաբան Նորիկ Նորիկյանի հետ:

«Մշտապես նման դեպքերը վիճարկվում են: Այս պահին էլ ես գործ ունեմ, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ քաղաքացին ճանաչվել է զինվորական ծառայության համար պիտանի, այն դեպքում, երբ մեր խորին համոզմամբ՝ մինչ պիտանիության որոշումը ստանալը պարտադիր էր, որ նրան առաջարկվեր վիրահատություն, որից հրաժարվելու դեպքում նոր պետք է ընդունվեր որոշում՝ զինվորական ծառայության պիտանիության մասին»,-կայքի հետ զրույցում պատմեց փաստաբանը և ընդգծեց, որ զինակոչիկը զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության, իսկ մի քանի օր անց հետազոտությունների արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որի պայմաններում նա ենթակա է ազատման:

Տվյալ գործով Նորիկյանն արդեն դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին, որպեսզի կազմակերպվի զորակոչիկի զորացրման գործընթացը: Այս փուլում զորակոչիկին արդեն տեղափոխել են հոսպիտալ:

Թեև առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկների ծնողները մշտապես ահազանգում են, որ իրենց որդիներն ի վիճակի չեն ծառայության  համար, և խնդիրն այսօր ավելի շատ է ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ, կատարվող աշխատանքները բավարար չեն.  «Առողջական վիճակի բերումով տարկետումների տրամադրման և, առհասարակ, առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկների զորակոչման գործընթացը ուշադրության կենտրոնում է, այդ ուղղությամբ աշխատանքներ թեև կատարվում են, բայց, կարծում եմ՝ դեռ բավական լուրջ աշխատանք կա կատարելու, և ընդհանրապես, առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկների զորակոչման քաղաքականությունը, իմ կարծիքով՝ կարիք ունի բավական փոփոխությունների՝ հաշվի առնելով առողջական խնդիրների առանձնահատկությունները»:

Նշենք, որ համաձայն 2010 թ. փետրվարի 26-ի ՀՀ պաշտպանության նախարարի N 175  որոշման` բժշկական փորձաքննությունից առաջ կատարվում են զորակոչային տեղամասերին կցագրվող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների` մարդաչափություն, ուժաչափություն, կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ) հետազոտություն, որովայնի օրգանների սոնոգրաֆիա, ԷՍԳ, արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում, արյան (հեմոգլոբին, լեյկոցիտներ, ԷՆԱ, արյան խումբ և ռեզուս-գործոն, ՄՌՊ), մեզի անալիզներ, կանխարգելիչ պատվաստումներ՝ ըստ օրացուցային պլանի կամ բժշկական ցուցումների, անհրաժեշտության դեպքում նաև այլ հետազոտություններ:

Պատվաստումների, արյան խմբի և ռեզուս-գործոնի վերաբերյալ տվյալները գրառվում են զինվորական գրքույկում:

Քաղաքացիներին զորակոչային տեղամասերին կցագրելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ բժիշկները նրանց առողջական վիճակը որոշում են անհատական գնահատման կարգով:

Զինվորական ծառայության համար պիտանիությունը սահմանափակող հիվանդություններ, վնասվածքների հետևանքներ, ֆիզիկական թերզարգացում ունեցող զինակոչիկների վերաբերյալ ձևակերպվում է նաև բժշկի եզրակացություն:

Պիտանիության մասին փորձագետ-բժիշկը կարող է տալ հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) պիտանի է շարային ծառայության,

2) պիտանի է սահմանափակումով,

3) պիտանի է ոչ շարային ծառայության համար,

4) բուժման (բուժհսկողության) կարիք ունի,

5) բուժման համար տարկետման կարիք ունի մինչև մեկ տարի,

Գ Ո Վ Ա Զ Դ
 
 

6) ժամանակավորապես պիտանի չէ զինվորական ծառայության համար,

7) պիտանի չէ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար,

8) պիտանի չէ զինվորական ծառայության համար, ենթակա չէ վերափորձաքննության,

9) պիտանի չէ՝ հաշվառումից հանելով:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և դժվար բուժվող հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովն առողջական վիճակի պատճառով տալիս է տարկետում 3 տարի ժամկետով: Զորակոչից առողջական վիճակի պատճառով 3 տարի ժամկետով տարկետում կարող է տրվել 1 անգամ, որից հետո, առողջական վիճակից ելնելով, նրանք կամ զորակոչվում են, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար և հաշվառվում պահեստազորում, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար, հաշվառվում պահեստազորում և ենթակա չեն վերափորձաքննության խաղաղ ժամանակ, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ ժամանակ՝ հանվելով զինվորական հաշվառումից:

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված զինակոչիկներին՝ տարկետման ժամկետի ավարտից հետո, պիտանի ճանաչվելու դեպքում, մեկ այլ հիվանդությամբ բուժման կարիք ունենալու ժամանակ տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով՝ օրենքով սահմանված կարգով:

24 տարին լրացած և առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար առաջին անգամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված զինակոչիկները (բացառությամբ ասպիրանտուրա ավարտածների) ենթակա են հաշվառման պահեստազորում:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և անբուժելի հիվանդություններ կամ արատներ ունեցող զինակոչիկները հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից վերափորձաքննության ոչ ենթակա հոդվածներով խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս հաշվառվում են պահեստազորում կամ ճանաչվում են զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ հանվելով զինհաշվառումից:

Պատերազմական ժամանակ զինակոչիկներին և զինապարտներին զորակոչից տարկետում տրվում է մինչև 2 ամիս ժամկետով: Բժշկական ցուցումներով այն կարող է երկարացվել ևս 4 ամսով: Տարկետման ավարտից հետո զինակոչիկները և զինապարտները ենթարկվում են բժշկական փորձաքննության զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը որոշելու համար:

Ընդգծենք, որ լեղապարկի, փայծաղի, երիկամի վիրահատական հեռացումից հետո, թոքի 2 և ավելի սեգմենտների, ստամոքսի մասնահատումից և սրտի արատների վիրահատություններից հետո զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձինք ենթակա չեն վերափորձաքննության խաղաղ պայմաններում և հաշվառվում են պահեստազորում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular