Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ո՞ր հիվանդությունների դեպքում են ազատվում զինվորական ծառայությունից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Araratnews.am-ը  գրում է. «Պետք է արձանագրենք, որ այսօր զինակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ բավականին խնդրահարույց գործեր կան»: Առողջական խնդիրներ ունեցող, բայց պարտադիր ժամկետային ծառայության զինակոչիկների խնդիրների շուրջ զրուցեցինք զինվորական փաստաբան Նորիկ Նորիկյանի հետ:

«Մշտապես նման դեպքերը վիճարկվում են: Այս պահին էլ ես գործ ունեմ, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ քաղաքացին ճանաչվել է զինվորական ծառայության համար պիտանի, այն դեպքում, երբ մեր խորին համոզմամբ՝ մինչ պիտանիության որոշումը ստանալը պարտադիր էր, որ նրան առաջարկվեր վիրահատություն, որից հրաժարվելու դեպքում նոր պետք է ընդունվեր որոշում՝ զինվորական ծառայության պիտանիության մասին»,-կայքի հետ զրույցում պատմեց փաստաբանը և ընդգծեց, որ զինակոչիկը զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության, իսկ մի քանի օր անց հետազոտությունների արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որի պայմաններում նա ենթակա է ազատման:

Տվյալ գործով Նորիկյանն արդեն դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին, որպեսզի կազմակերպվի զորակոչիկի զորացրման գործընթացը: Այս փուլում զորակոչիկին արդեն տեղափոխել են հոսպիտալ:

Թեև առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկների ծնողները մշտապես ահազանգում են, որ իրենց որդիներն ի վիճակի չեն ծառայության  համար, և խնդիրն այսօր ավելի շատ է ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ, կատարվող աշխատանքները բավարար չեն.  «Առողջական վիճակի բերումով տարկետումների տրամադրման և, առհասարակ, առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկների զորակոչման գործընթացը ուշադրության կենտրոնում է, այդ ուղղությամբ աշխատանքներ թեև կատարվում են, բայց, կարծում եմ՝ դեռ բավական լուրջ աշխատանք կա կատարելու, և ընդհանրապես, առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկների զորակոչման քաղաքականությունը, իմ կարծիքով՝ կարիք ունի բավական փոփոխությունների՝ հաշվի առնելով առողջական խնդիրների առանձնահատկությունները»:

Նշենք, որ համաձայն 2010 թ. փետրվարի 26-ի ՀՀ պաշտպանության նախարարի N 175  որոշման` բժշկական փորձաքննությունից առաջ կատարվում են զորակոչային տեղամասերին կցագրվող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների` մարդաչափություն, ուժաչափություն, կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ) հետազոտություն, որովայնի օրգանների սոնոգրաֆիա, ԷՍԳ, արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում, արյան (հեմոգլոբին, լեյկոցիտներ, ԷՆԱ, արյան խումբ և ռեզուս-գործոն, ՄՌՊ), մեզի անալիզներ, կանխարգելիչ պատվաստումներ՝ ըստ օրացուցային պլանի կամ բժշկական ցուցումների, անհրաժեշտության դեպքում նաև այլ հետազոտություններ:

Պատվաստումների, արյան խմբի և ռեզուս-գործոնի վերաբերյալ տվյալները գրառվում են զինվորական գրքույկում:

Քաղաքացիներին զորակոչային տեղամասերին կցագրելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ բժիշկները նրանց առողջական վիճակը որոշում են անհատական գնահատման կարգով:

Զինվորական ծառայության համար պիտանիությունը սահմանափակող հիվանդություններ, վնասվածքների հետևանքներ, ֆիզիկական թերզարգացում ունեցող զինակոչիկների վերաբերյալ ձևակերպվում է նաև բժշկի եզրակացություն:

Պիտանիության մասին փորձագետ-բժիշկը կարող է տալ հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) պիտանի է շարային ծառայության,

2) պիտանի է սահմանափակումով,

3) պիտանի է ոչ շարային ծառայության համար,

4) բուժման (բուժհսկողության) կարիք ունի,

5) բուժման համար տարկետման կարիք ունի մինչև մեկ տարի,

Գ Ո Վ Ա Զ Դ
 
 

6) ժամանակավորապես պիտանի չէ զինվորական ծառայության համար,

7) պիտանի չէ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար,

8) պիտանի չէ զինվորական ծառայության համար, ենթակա չէ վերափորձաքննության,

9) պիտանի չէ՝ հաշվառումից հանելով:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և դժվար բուժվող հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովն առողջական վիճակի պատճառով տալիս է տարկետում 3 տարի ժամկետով: Զորակոչից առողջական վիճակի պատճառով 3 տարի ժամկետով տարկետում կարող է տրվել 1 անգամ, որից հետո, առողջական վիճակից ելնելով, նրանք կամ զորակոչվում են, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար և հաշվառվում պահեստազորում, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար, հաշվառվում պահեստազորում և ենթակա չեն վերափորձաքննության խաղաղ ժամանակ, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ ժամանակ՝ հանվելով զինվորական հաշվառումից:

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված զինակոչիկներին՝ տարկետման ժամկետի ավարտից հետո, պիտանի ճանաչվելու դեպքում, մեկ այլ հիվանդությամբ բուժման կարիք ունենալու ժամանակ տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով՝ օրենքով սահմանված կարգով:

24 տարին լրացած և առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար առաջին անգամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված զինակոչիկները (բացառությամբ ասպիրանտուրա ավարտածների) ենթակա են հաշվառման պահեստազորում:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և անբուժելի հիվանդություններ կամ արատներ ունեցող զինակոչիկները հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից վերափորձաքննության ոչ ենթակա հոդվածներով խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս հաշվառվում են պահեստազորում կամ ճանաչվում են զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ հանվելով զինհաշվառումից:

Պատերազմական ժամանակ զինակոչիկներին և զինապարտներին զորակոչից տարկետում տրվում է մինչև 2 ամիս ժամկետով: Բժշկական ցուցումներով այն կարող է երկարացվել ևս 4 ամսով: Տարկետման ավարտից հետո զինակոչիկները և զինապարտները ենթարկվում են բժշկական փորձաքննության զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը որոշելու համար:

Ընդգծենք, որ լեղապարկի, փայծաղի, երիկամի վիրահատական հեռացումից հետո, թոքի 2 և ավելի սեգմենտների, ստամոքսի մասնահատումից և սրտի արատների վիրահատություններից հետո զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձինք ենթակա չեն վերափորձաքննության խաղաղ պայմաններում և հաշվառվում են պահեստազորում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում
Ամենադիտված