ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել փակել ՌԴ-ի հետ սահմանը. իշխանությունները եւս հայտարարություն են արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի իրադարձություններին հետեւելը միակ բանն է, ինչը մենք պետք է անենք։ Կոչ եմ անում հանգստանալ, եւ վերջ։ Այս մասին լրագրողներին ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացրել է «Новости Грузия»-ն։

Ընդդիմության՝ Ռուսաստանի սահմանը փակելու եւ Անվտանգության խորհրդի նիստ գումարելու կոչերին Կոբախիձեն պատասխանել է, որ երկրի անվտանգությունը պահպանվում է։

«Լելո» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Մամուկա Խազարաձեն դիմել է կառավարող կուսակցությանը եւ կոչ արել Անվտանգության խորհրդի նիստ գումարել, սահմանափակել/փակել Ռուսաստանի հետ սահմանը, վիզաներ մտցնել ռուսաստանցիների համար։

«Ժողովրդի համար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Աննա Դոլիձեն խորհրդարանին կոչ է արել վստահության խումբ ստեղծել Ռուսաստանի վերջին իրադարձությունների հետ կապված։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular