Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել փակել ՌԴ-ի հետ սահմանը. իշխանությունները եւս հայտարարություն են արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի իրադարձություններին հետեւելը միակ բանն է, ինչը մենք պետք է անենք։ Կոչ եմ անում հանգստանալ, եւ վերջ։ Այս մասին լրագրողներին ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացրել է «Новости Грузия»-ն։
Ընդդիմության՝ Ռուսաստանի սահմանը փակելու եւ Անվտանգության խորհրդի նիստ գումարելու կոչերին Կոբախիձեն պատասխանել է, որ երկրի անվտանգությունը պահպանվում է։
«Լելո» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Մամուկա Խազարաձեն դիմել է կառավարող կուսակցությանը եւ կոչ արել Անվտանգության խորհրդի նիստ գումարել, սահմանափակել/փակել Ռուսաստանի հետ սահմանը, վիզաներ մտցնել ռուսաստանցիների համար։
«Ժողովրդի համար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Աննա Դոլիձեն խորհրդարանին կոչ է արել վստահության խումբ ստեղծել Ռուսաստանի վերջին իրադարձությունների հետ կապված։