ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի, իսկ Ալիևը ծաղրում է Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հայաստանի գործող իշխանությունները փորձում էին ԵԽԽՎ բանաձևը ներկայացնել որպես դիվանագիտական խոշոր ձեռքբերում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և ապահովել բեռների ու մարդկանց տարանցումը։ Ադրբեջանը, թերևս, բացարձակ մտադիր չէ կատարել ոչ միայն այս, այլ մյուս կոչերը, նույնիսկ ՌԴ ԱԳՆ-ն երեկ ուշացած կոչ է արել Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին։

Ավելին, Հաքարիի կամրջի վրա դրված անցակետն Ադրբեջանը վերածել է զրահատեխնիկայով, ինժեներական արգելապատնեշներով և զինված անձնակազմով համալրված ռազմական հենակետի։ Ըստ Արցախի արտգործնախարարության՝ սա ապացուցում է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները կրում են կանխամտածված և ծրագրային բնույթ և նպատակ ունեն հայերի կյանքն արցախում դարձնել անհնարին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հարցազրույց է տվել «Ռոյթերս» գործակալությանը և մերժել է Հայաստանի պահանջը խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու մասին։

Անցած ամիս Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի մաս, սակայն ցանկանում է Բաքուն երաշխիքներ տա էթնիկ հայ բնակչության համար։ Ըստ Բայրամովի՝ նման երաշխիքն ավելորդ է և նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։

Շատ ավելի հեռուն է գնացել Իլհամ Ալիևը, որը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանի հետ «երկարաժամկետ խաղաղության» հասնելու համար։ Ըստ Ալիևի՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բացի Զանգեզուրի միջանցքը և հայկական զորքերը դուրս բերի Ղարաբաղից։ Ելույթ ունենալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկում՝ Ալիևը հիշեցրել է, որ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, իսկ անցած ամիս նշել է այդ տարածքի պարամետրերը, սակայն այդ հայտարարություները պետք է լինեն թղթի վրա և Հայաստանը ստորագրի դրանք։ Ավելին, նա հայտարարել է, թե Ադրբեջանը շարունակում է զենքի գնումները, վերջին 2,5 տարում ուժեղացրել է իր բանակը։ «Եթե Հայաստանը և նրա հետևում կանգնած օտարերկրյա ազգկանները չեն հասկանում այս բոլոր գործոնները, ապա մեղքն իրենցն է»,- ասել է Ալիևը, շարունակել սպառնալ և ծաղրել փաշինյանական իշխանությանը։

Ըստ էության, Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի, իսկ փոխարենը, Հայաստանի գործող իշխանություններն առաջ են մղում իրենց ձախողված խաղաղության օրակարգը՝ նոր աղետների հանգեցնելով հայ ժողովրդին։

Վարդինե Ղուլյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular