ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հպարտ» քաղաքացուն խոշտանգում են քննչական մարմիններում. Հայաստանում իրավունք գոյություն չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայ ազգային կոնգրեսի» նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ տեղի ունեցած դեպքը վկայում է, որ Հայաստանի իրավապահ համակարգը բացարձակապես որևէ փոփոխություն չի կրել, ընդհակառակը Նիկոլ Փաշինյանի օրոք ավելի շատ է վերածվել խոշտանգող և իրավունքի հետ կապ չունեցող համակարգերի։ Ավելին այս դեպքը վկայում է, որ Հայաստանի ուժային կառույցների մեջ կա լրջագույն խնդիր, որը կարող է ցնցումների հանգեցնել երկիրը։

Հիշեցնենք՝ ակտիվիստին օրեր առաջ տեղափոխել էին քննչական կոմիտե։ Ինքն՝ Առաքելյանն, որը չի հայտնում, թե ինչի համար են իրեն բերման ենթարկել, մի քանի անգամ ֆեյսբուքով տեսանյութեր է տարածել և նշել, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քարամյանն ու այլ քննիչներ իրեն ժամեր շարունակ խոշտանգել են, էլեկտրահարել, սպառնալիքներ տեղացել իր և ընտանիքի հասցեին, պնդել, թե իրենից ինչ-որ ցուցմունքներ են փորձում կորզել Ազգային անվտանգության ծառայության պետի, Գլխավոր դատախազի դեմ։

Որ Հայաստանի ուժային և իրավապահ կառույցներն իրար հետ խնդիրներ ունեն, որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում։ Եթե նախկին իշխանությունների օրոք այդ խնդիրներն ու հակասությունները լուծվում էին գերազանցապես երկրի ղեկավարության սենյակում՝ իրար հաշտեցնելով կամ կարգավորելով, ապա Փաշինանի օրոք բոլոր այդ խնդիրները դարձել են հրապարակային քննարկման առարկա, իսկ փաշինյանական պաշտոնյաները չեն խորշում ակնհայտ ցույց տալ այդ հակասություններն, իրար վրա կոմպրոմատներ տարածել և իրար հարվածել։

Թե ինչ ճակատագիր կունենա «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստի գործը, բարդ է ասել։ Ազգային անվտանգության ծառայությունը, համենայնդեպս, քրեական գործ է հարուցել և քննում է, առավել ևս, եթե շոշափվում է ԱԱԾ պետի անունը, բնականաբար այդ անվտանգության ծառայությունն առավելապես մանրազնին քննություն է իրականացնելու, իսկ կոնկրետ այս մեկ դեպքն, երբ հայտնի ակտիվիստի հետ նման կերպ են վարվում վկայում է, որ Քննչական կոմիտեի և մյուս ուժայինների ապօրինություններից ապահովագրված չէ Հայաստանի Հանրապետության և ոչ մի քաղաքացի։

Իրինա Ալեքսանյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular