ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կանգնած է փլուզման եզրին. ի՞նչ է սպասվում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը կանգնած է փլուզման եզրին։ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոժինը զինված ապստամբություն է հրահրել և մի քանի հազար զինվորականներով արդեն գրավել է Ռոստով քաղաքը։ Զինված խմբավորման առաջնորդը Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը մեղադրում է դավաճանության և Ռուսաստանի շահերի դեմ աշխատելու մեջ։

Ավելին Պրիգոժինը տեսանյութ է հրապարակել՝ հայտարաարելով, թե Սերգեյ Շոյգուն և Վալերի Գերասիմովը գնդակոծել են հենց «Վագների» դիրքերն, այլ ոչ ուկրաինացիներին։ Երեկ ուշ երեկոյան ուժեղացված հակահաբեկչական միջոցառում է սկսվել Ռուսաստանի գրեթե բազմաթիվ շրջաններում այդ թվում մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։

Ինքը՝ Պրիգոժինն, իր զորքով մտել է Դոնի-Ռոստով և բազմաթիվ այլ բնակավայրեր, հայտարարել, թե 25 հազար զինյալների հետ շարժվելու է դեպի Մոսկվա։ Ռուսաստանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ զինված ապստամբության հոդվածով, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան տեսաուղերձ է հղել՝ հայտարարելով, թե բոլոր դավաճանները պատասխանատվության են ենթարկվելու։

Ռուսաստանի ՊՆ ղեկավարության և զինված խմբավորումների հակամարտությունը բավականին երկար պատմություն ունի և հատկապես սրվել է վերջին ամիսներին, երբ Եվգենի Պրիգոժինն ակնհայտ դիմադրության մեջ մտավ Սերգեյ Շոյգուի հետ։ Որոշ վերլուծաբանների կարծիքով հակամարտությունն ոչ այնքան Պրիգոժինի և Շոյգուի միջև էր, որքան Վլադիմիր Պուտինի և ՌԴ ՊՆ ղեկավարության։

Թերևս Վլադիմիր Պուտինի տեսաուղերձը վկայում է, որ հակամարտությունը հենց իրականում էլ Եվգենի Պրիգոժինի և Շոյգուի միջև է, իսկ Պրիգոժինը ցանկանում է օգտագործել ռազմաճակատում անհաջողությունները և վերցնել իշխանությունը Ռուսաստանում։

Ցանկացած պարագայում Ռուսաստանի ներքին անկայունությունն արյունահեղություններն ու քաղաքացիական պատերազմը լրջագույն հետևանքներ են ունենալու ոչ միայն այդ երկրի, այլ նաև հարևան երկրների՝ հատկապես Հայաստանի համար, ուստի և օր առաջ անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանում իրավիճակը կարգավորվի։ Իրավիճակից արդեն օգտվել են նաև Ուկրաինացիներն, որոնք հարձակումներ են սկսել մի քանի՝ այդ թվում Բախմուտի ուղղությամբ։

Արամ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular