ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանին զսպելու միակ տարբերակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե միջազգային հանրությունն իսկապես ցանկանում է կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի իշխող վարչակազմի նկատմամբ։ Սա Ադրբեջանին զսպելու միակ իրական տարբերակն է: Այս արձանագրումն արել է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ բանաձևը «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովման» վերաբերյալ։

Ըստ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման, բանաձևը կոչ է անում Բաքվին անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակված վճիռը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Վեհաժողովը նաև իր անհանգստությունն է հայտնում Ադրբեջանի ղեկավարության կողմից հայերի նկատմամբ կիրառվող թշնամական քաղաքականության վերաբերյալ՝ կոչ անելով Բաքվին քայլեր ձեռնարկել ատելության խոսքի դեմ պայքարելու համար:

«Մինչ ԵԽԽՎ-ում քննարկումներ էին ընթանում բանաձևի շուրջ, Ադրբեջանը բետոնե պատնեշներ էր տեղադրում Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի երկու կողմերում՝ էլ ավելի խորացնելով հումանիտար ճգնաժամն Արցախում: Այս դրվագը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի արհամարհական վերաբերմունք ունի Ադրբեջանը միջազգային կոչերի, բանաձևերի ու անգամ դատարանների որոշումների նկատմամբ: Սա փաստում է այն մասին, որ կոչերը, բանաձևերը բավարար չեն Ադրբեջանին զսպելու համար, նման գործելաոճը պետք է հստակ պատժի արժանանա միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- նշել են ճակատից։

Նարե Առաքելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular