ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մեջ նկատելի հաջողություններ չկան Արեւմուտքի դանդաղկոտության պատճռով. Պոդոլյակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական բանակը կարողացել է պատրաստվել պաշտպանությանը՝ արեւմտյան երկրների կողմից Ուկրաինային զենքի չափազանց դանդաղ մատակարարման պատճառով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, գրում է Strana.ua-ն։

«Գործընկերներին համոզելու համար անհրաժեշտ սպառազինություն տրամադրելու համար ծախսված ժամանակը վերածվում է կոնկրետ ռուսական ամրությունների, որոնք կառուցվել են այս ժամանակահատվածում, պաշտպանության խորը փորված գիծ, ​​ականապատ դաշտեր»,- հավելել է նա։

Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով, սակայն հորդորել են «չսպասել «էքշընի»:

RBC-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ The Telegraph-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։ Նա ամենամեծ խնդիրն անվանել է «հրետանային զինամթերքի մատակարարման կայունությունը, ընդ որում՝ բավարար քանակությամբ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular