Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մեջ նկատելի հաջողություններ չկան Արեւմուտքի դանդաղկոտության պատճռով. Պոդոլյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական բանակը կարողացել է պատրաստվել պաշտպանությանը՝ արեւմտյան երկրների կողմից Ուկրաինային զենքի չափազանց դանդաղ մատակարարման պատճառով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, գրում է Strana.ua-ն։
«Գործընկերներին համոզելու համար անհրաժեշտ սպառազինություն տրամադրելու համար ծախսված ժամանակը վերածվում է կոնկրետ ռուսական ամրությունների, որոնք կառուցվել են այս ժամանակահատվածում, պաշտպանության խորը փորված գիծ, ականապատ դաշտեր»,- հավելել է նա։
Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով, սակայն հորդորել են «չսպասել «էքշընի»:
RBC-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ The Telegraph-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։ Նա ամենամեծ խնդիրն անվանել է «հրետանային զինամթերքի մատակարարման կայունությունը, ընդ որում՝ բավարար քանակությամբ»։