ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինքեն-Ֆիդան հանդիպում Լոնդոնում. ի՞նչ է սպասվում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Նախօրեին Լոնդոնում ուշագրավ մի հանդիպում է կայացել, իրար հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքքան Ֆիդանը։ Սա նրանց առաջին հանդիպումն է եղել և այլ հարցերի թվում երկու երկրների արտաքին գերատեսչութունների ղեկավարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Բլինքենն ու Ֆիդանը հունիսի 8-ին ևս մեկ հեռախոսազրույց էին ունեցել և Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն քննարկել էին մի շարք այլ հարցեր՝ այդ թվում նաև Թուրքիայի և Հայաստանի, և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։

Միացյալ Նահանգների այս չափազանց ակտիվացման ֆոնին ուշագրավ են երեկ Վաշինգտոնից հնչած տեղեկությունը, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ տեղեկությունը նախ հայտնեց ԱՄՆ պետդեպի մամուլի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, ապա և կառավարության նիստում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ հանդիպումը պետք է կայանար հունիսի 12-ին, սակայն ադրբեջանական կողմի խնդրանքով, համենայնդեպս այդպես է նշվում պաշտոնական վարկածով, այդ հանդիպումը հետաձգվել էր, իսկ նոր հանդիպումը վստահաբար կայանալու է հունիսի վերջին և տևելու է առնվազն 3 օր։ Նախորդ հանդիպումն ընդհանրապես տևել էր 4 օր։ Միացյալ Նահանագներն ամեն ինչ անում են թե՛ հայ-թուրքական հարաբերությունների և թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առումով՝ բացարձակապես հաշվի չառնելով հայկական կողմի շահերը։ Եվ որքան էլ Ռուսաստանը և Հայաստանի ընդդիմադիր շրջանակները զգուշացնում են նման զարգացումների վտանգավորությունը, Նիկոլ Փաշինյանը հաստատապես որոշել է փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը և այժմ պարում է ոչ միայն Էրդողանի և Ալիևի, այլ նաև ԱՄՆ-ի դուդուկի տակ։

Նազիկ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular