ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիների առեւանգած հայ զինվորականների «գործում» «տուժածներ» են հայտնվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական ԶԼՄ-ները ներկայացնում են մայիսին Հայաստանի տարածքից առեւանգված երկու զինծառայողի՝ Հարություն Հովակիմյանի եւ Կարեն Ղազարյանի «գործի» նոր մանրամասներ։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, քրեական գործը հանձվել է Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Ֆահմին Գումբատովին։ Գործով տուժածներ են ճանաչվել 4 ադրբեջանցիներ՝ Էլթում Սարքարլին, Ռզա Ալլահվերդիեւը, Ասիֆ Բաբաշովը եւ Իբրահիմ  Շիխլարովը։ Նախնական դատական նիստը նշանակված է հուլիսի 3-ին։

Թե որտեղից «գործում» հայտնվեցին «տուժածներ»՝ կարելի է միայն կռահել, մանավանդ հաշվի առնելով, որ մինչ այս պահը ոչ մի հիշատակում «տուժածների» մասին չկար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular