Ադրբեջանցիների առեւանգած հայ զինվորականների «գործում» «տուժածներ» են հայտնվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական ԶԼՄ-ները ներկայացնում են մայիսին Հայաստանի տարածքից առեւանգված երկու զինծառայողի՝ Հարություն Հովակիմյանի եւ Կարեն Ղազարյանի «գործի» նոր մանրամասներ։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, քրեական գործը հանձվել է Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Ֆահմին Գումբատովին։ Գործով տուժածներ են ճանաչվել 4 ադրբեջանցիներ՝ Էլթում Սարքարլին, Ռզա Ալլահվերդիեւը, Ասիֆ Բաբաշովը եւ Իբրահիմ Շիխլարովը։ Նախնական դատական նիստը նշանակված է հուլիսի 3-ին։
Թե որտեղից «գործում» հայտնվեցին «տուժածներ»՝ կարելի է միայն կռահել, մանավանդ հաշվի առնելով, որ մինչ այս պահը ոչ մի հիշատակում «տուժածների» մասին չկար։