ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե մարդը գործունակ է, թող գնա աշխատի, ինչի՞ պետք է նպաստ ստանա, մի հատ էլ տանի խաղադրույք անի. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե մարդը ամիսը 100 հազար դրամ պարտվում է օնլայն կազինոյում, ինչու պետք է կառավարությունը նրան 27 հազար դրամ նպաստ տա, դա անտրամաբանական է: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ կան կարգավորումներ, կկարգավորենք այդ ամենը, ինչը նաեւ սոցիալական էֆեկտ է ունենալու, նաեւ մեծացող աշխատատեղերը լրացնելու համար լրացուցիչ  խթան է: Մեր խնդիրը հետեւյալն է, որ պետության սոցիալական քաղաքականության շահառու պետք է լինեն միայն մարդիկ, որոնք գործունեակ չեն: Եթե մարդը գործունակ է, կարող է աշխատել,  թող աշխատի, ինչու պետք է մյուսները աշխատեն եւ դրա հաշվին ինքը ստանա սոցիալական նպաստ: Էլ չեմ ասում մի հատ էլ տանի խաղադրույք անի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular