Եթե մարդը գործունակ է, թող գնա աշխատի, ինչի՞ պետք է նպաստ ստանա, մի հատ էլ տանի խաղադրույք անի. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵթե մարդը ամիսը 100 հազար դրամ պարտվում է օնլայն կազինոյում, ինչու պետք է կառավարությունը նրան 27 հազար դրամ նպաստ տա, դա անտրամաբանական է: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ կան կարգավորումներ, կկարգավորենք այդ ամենը, ինչը նաեւ սոցիալական էֆեկտ է ունենալու, նաեւ մեծացող աշխատատեղերը լրացնելու համար լրացուցիչ խթան է: Մեր խնդիրը հետեւյալն է, որ պետության սոցիալական քաղաքականության շահառու պետք է լինեն միայն մարդիկ, որոնք գործունեակ չեն: Եթե մարդը գործունակ է, կարող է աշխատել, թող աշխատի, ինչու պետք է մյուսները աշխատեն եւ դրա հաշվին ինքը ստանա սոցիալական նպաստ: Էլ չեմ ասում մի հատ էլ տանի խաղադրույք անի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: