ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կհանձնի արդյո՞ք Փաշինյանն ադրբեջանցի զինծառայողներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովը երեկ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Կապանի դատարանը կայացրել է վճիռը և Նախիջևանի ավագ հրաձիգ Ախունդովին 20-ամյա ազատազրկման դատապարտել, ընդ որում ադրբեջանցին մեղադրվում էր միանգամից 7 հոդվածներով՝ զենքով ապօրինի սահմանահատում, Սյունիքի գյուղերով անարգել շրջելու, Սիսիանի բնակչությանը սպառնալու և Զանգեզուրի կոմբինատի անվտանգության 56-ամյա աշխատակցին սպանելու համար։

Սպանվածի ընտանիքը պնդում է, որ 20 տարվա ազատազրկումը չափազանց մեղմ և անօրինական վճիռ է և պարտավոր էին ցմահ բանտարկել։ Ցանկացած պարագայում Ախունդովի հանցակից Աքշին Բաբիրովին ավելի վաղ դատապարտել էին 11 տարի ազատազրկման։ Նա Հայաստանի տարածքում չէր հասցրել որևէ հանցագործություն կատարել և մեղադրվում էր միայն սահմանը հատելու և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու մեջ։

Թեև սպանվածի հարազատների պահանջը լիովին հասկանալի է և ընբռնելի է, սակայն փաշինյանական վարչախումբն ամեն ինչ անելու է, որ ադրբեջանցիները Հայաստանում իրենց արժանի պատիժը չկրեն։

Պաշտոնական Բաքուն պահանջում է իրեն վերադարձնել իր երկու զինծառայողներին՝ պնդելով, թե նրանք մոլորվել են եղանակային պայմանների պատճառով, և գործող իշխանությունները մտադիր են վերջիններիս հանձնել Ադրբեջանին, ընդ որում երկու չարագործներին հանձնելու դեմ Ադրբեջանն որևէ կերպ չի պարտավորվում հետ վերադարձնել իր տարածքում գտնվող պաշտոնական տվյալներով 35, իսկ ոչ պաշտոնական տվյալներով 100-ից ավելի ռազմագերիներին։

Ցանկացած պարագայում, եթե փաշինյանական իշխանությունը կատարի Ադրբեջանի այս պահանջը, հերթական անգամ կապացուցի, որ անողնաշար և խեղճուկրակ իշխանություն է, որը կատարում է միայն թշնամու հանձնարարությունները։ Թեպետ այս փաստը վաղուց հայտնի է մեր հասարակությանը, սակայն Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակում է ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։

Արևիկ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular