ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է ուժեղ թիմով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է բավական ուժեղ թիմով։ Ինչպես արդեն նշվել է քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահը Մանե Թանդիլյանն է։ Վերջինս երեկ հայտնել է, թե իր նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, ով չգիտի Մեսրոպին, կարճ ասեմ, սա նշանակում է դատապարտված ենք հաղթանակի։ Ծանր ժամանակների իմ անդավաճան ընկեր, քեզ ճանաչելը պատիվ է, քեզ հետ աշխատելն անխուսափելի հաջողություն,- նշել է Մանե Թանդիլյանը։

Կուսակցույունը բավական ճանաչված և հեղինակություն վայելող անհատների է ներգրավելու նախընտրական ցուցակում և փորձելու է բավական լուրջ մրցակցություն ապահովել Երևանի ավագանու ընտրություններում, ուստի բնավ էլ զարմանալի չէ, որ գործող իշխանությունները հատկապես մտահոգված են «Ապրելու երկրի» մասնակցության հայտից և իրենց քարոզչական բոլոր հարվածներն ուղղում են հենց «Ապրելու երկրին» , այլ ոչ ընդդիմադիր այլ ուժերի։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունը վերջին շրջանում պայմանավորվել է մի շարք մանր կուսակցությունների և տարբեր անհատների հետ փորձելով նրանց ևս առաջադրել քաղաքապետի ընտրություններում, նրանց միջոցով հարվածելու իրենց հիմնական ընդդիմախոսներին։ Սոցիալական ցանցերում հայհոյախոսությամբ աչքի ընկնող մի շարք երևույթներ առանձին մասնակցության հայտ են ներկայացնելու։ Բնականաբար նրանք չեն կարողանալու որևէ լուրջ մասնակցություն ունենալ ավագանու ընտրություններում, սակայն կկարողանան վասն Նիկոլ Փաշինյանի, հարամել ընտրական պրոցեսը կեղծիքներով և ստերով, ապակողմնորոշելով հանրությանը։ Միայն այս մեթոդով Ավինյանն ու նրա թիմակիցները կկարողանան որոշակի հաջողություններ արձանագրել Երևանի քաղաքապետի ընտրություններում։ 

Վազգեն Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular