ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կներեք՝ իսկ ինչի՞ գնով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի թեման արդեն համարում են փակված ու մի կողմ դրված, համենայն դեպս՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, և համերաշխորեն անցել են «տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման» մասին խոսակցություններին: Ու ակտիվ խոսում են: Շատ ակտիվ: Երեկ, օրինակ՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն էր լրագրողների հետ այդ թեման շոշափում, «Հայկական խաչմերուկի» ծրագրից էր խոսում: Ու ոչ միայն նա: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է բավականին հետաքրքիր մանրամասնություններ բացահայտել այն մասին, թե ինչեր են պայմանավորվում Ալիևն ու Փաշինյանը, հասկանալի է՝ ռուսական միջնորդությամբ:

Ռուսաստանի փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ իր հայկական ու ադրբեջանական կոլեգաների հետ փաստաթուղթ են ձևավորել, որտեղ նշված է. «...տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որը անցնելու է Երասխ-ՋուլֆաՄեղրի-Հորադիզ երթուղով և, ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից, սահմանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգին վերաբերող հիմնական մոտեցումները: Կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում, որ այդ ճանապարհի առանձին հատվածները կլինեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են:

Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը: Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի»: Ալեքսեյ Օվերչուկի ներկայացրած դետալներն իսկապես հետաքրքիր են, իսկ թվացյալ ակնհայտ հանգամանքների դիտարկումը ավելին է, քան պարզապես ուշագրավ լինելը: Այո, հիշյալ ակնհայտությունները թվացյալ են: Առավել ևս, որ Ադրբեջանը և Թուրքիան, շատ լավ հաշված լինելով Նիկոլ Փաշինյանի ատամները, վստահ, որ իրենց երազանքի «ՀՀ վարչապետ» են շահել, հետևողականորեն անում են ամեն ինչ, որպեսզի հենց «միջանցք» ստանան, այսինքն՝ Հայաստանը առայժմ շերտ-շերտ, եթե կուզեք՝ «դիլիմ-դիլիմ» ադրբեջանականացնեն ու թրքացնեն:

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ցուցադրական հայտարարությունների միջոցով, կարելի է կարծել, որ դիմադրում են ադրբեջանաթուրքական պահանջներին: Բայց նա, ով Արցախը տվել է, ով պատրաստ է ինչ-որ «անկլավներ» նվիրել թշնամուն, նա մնացածն էլ կտա՝ ինչ պահանջեն: Թերևս, թուրքական կողմերն էլ այդկերպ են խնդրին մոտենում՝ առաջադրելով նորանոր պահանջներ, այդ թվում՝ տարածքային: Նույն հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետը չափազանց հետաքրքիր այլ բաներ էլ է ասում: Օրինակ. «Ամենամեծ խնդիրը վստահությունն է: Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում: Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ:

Ինչպե՞ս են նրանք փոխգործակցելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս: Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել այնպես, որ վստահ լինենք, որ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի»: Վա՜յ, ախր ինչպես կարո՞ղ է «վատ բան պատահել»: Առնվազն որպես ծաղր է հնչում: Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանով անցնող հայկական ցանկացած բեռ թալանվելու է կամ առնվազն դարձվելու է օգտագործման համար ոչ պիտանի: Թուրքը չի կարող իր թրքությունը չանել: Ինչ վերաբերում է հայերին, որոնք այնքան հիմար կգտնվեն, որ կհավատան պաշտոնյաների հավաստիացումներին ու կցանկանան ադրբեջանական վերահսկողության տակ դրված տարածքներով գնալ-գալ, ապա կյանքին վերջ տալու, իսկ նվազագույնը՝ իրենց ապրանքները կորցնելու «յուրօրինակ» տարբերակ ընտրած կլինեն:

Մեկ այլ ուշագրավ, կարելի է ասել՝ «կոդային» պահ կա Ռուսաստանի փոխվարչապետի խոսքում: Նա նկատում է, որ իր գործընկերների հետ բանակցությունների ընթացքում շատ է օգնում այն, որ... «մենք գալիս ենք նույն մեծ երկրից, սովորում ենք նույն դասագրքերով, դիտում ենք նույն ֆիլմերը, հասկանում ենք նույն հումորը, հետևաբար մենք ընդհանուր լեզու ենք գտնում մարդկային մակարդակով: Հենց այդ ոչ նյութական արժեքն է, որ հույս է ստեղծում ու օգնում առաջ գնալ...»: Մարդը կա՛մ սովետական նոստալգիայի մեջ է, կա՛մ պարզապես երազանքների գիրկն է ընկել: Ի՞նչ նույն ֆիլմերից ու դասագրքերից է խոսում ՌԴ փոխվարչապետը: Գուցե այն ադրբեջանական դասագրքերի՞ց, որտեղ նշված է, որ հայերը թշնամիներ են, որոնց պետք է կոտորել:

Դժվար է ասել, թե Փաշինյանը, Ալիևը կամ թեկուզ՝ նրանց փոխվարչապետները մարդկային մակարդակով ինչ «ընդհանուր լեզու» են գտնում, միգուցե գտնում են, բայց պետք է չափազանց վատ վերաբերվել մեր ազգին՝ մտածելու համար, թե՝ փաստաթուղթ ստորագրեցին, հայերին ու Հայաստանին նվաստացրեցին ու՝ վերջ, հարցերը լուծված են, այլևս բացարձակապես բոլոր հայերը ստորացած սպասարկելու են իրենցից խլված երկրի վրայով ուրախզվարթ դեսուդեն շրջող թուրքերին և ադրբեջանական թուրքերին՝ բավարարելով նրանց ամենահետին պահանջները:

Ի դեպ, ՌԴ փոխվարչապետը նշում է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի, այսպես կոչված, եռակողմ հայտարարության 9-րդ կետով (կոմունիկացիաների ապաշրջափակման մասին) ամենամեծ առաջընթացն է արձանագրվել: Բայց լռում է այն մասին, որ Ադրբեջանն առնվազն կես տարի և ավելի է, ինչ տրորած ունի նույն՝ «կապիտուլ յացիոն հայտարարության» առնվազն 6-րդ կետի երկրորդ մասը՝ Լաչինի (Բերձորի) միջանցքով մարդկանց և բեռների տեղաշարժի անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ: Ընդհանուր տպավորությունը շարունակում է մնալ նույնը. գեղեցիկ արտահայտություններով, խաղաղության, ապաշրջափակման մասին խոսակցությունների ներքո՝ ոչ մի բան մեր շահերից բխող:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular