Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կներեք՝ իսկ ինչի՞ գնով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի թեման արդեն համարում են փակված ու մի կողմ դրված, համենայն դեպս՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, և համերաշխորեն անցել են «տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման» մասին խոսակցություններին: Ու ակտիվ խոսում են: Շատ ակտիվ: Երեկ, օրինակ՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն էր լրագրողների հետ այդ թեման շոշափում, «Հայկական խաչմերուկի» ծրագրից էր խոսում: Ու ոչ միայն նա: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է բավականին հետաքրքիր մանրամասնություններ բացահայտել այն մասին, թե ինչեր են պայմանավորվում Ալիևն ու Փաշինյանը, հասկանալի է՝ ռուսական միջնորդությամբ:

Ռուսաստանի փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ իր հայկական ու ադրբեջանական կոլեգաների հետ փաստաթուղթ են ձևավորել, որտեղ նշված է. «...տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որը անցնելու է Երասխ-ՋուլֆաՄեղրի-Հորադիզ երթուղով և, ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից, սահմանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգին վերաբերող հիմնական մոտեցումները: Կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում, որ այդ ճանապարհի առանձին հատվածները կլինեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են:

Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը: Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի»: Ալեքսեյ Օվերչուկի ներկայացրած դետալներն իսկապես հետաքրքիր են, իսկ թվացյալ ակնհայտ հանգամանքների դիտարկումը ավելին է, քան պարզապես ուշագրավ լինելը: Այո, հիշյալ ակնհայտությունները թվացյալ են: Առավել ևս, որ Ադրբեջանը և Թուրքիան, շատ լավ հաշված լինելով Նիկոլ Փաշինյանի ատամները, վստահ, որ իրենց երազանքի «ՀՀ վարչապետ» են շահել, հետևողականորեն անում են ամեն ինչ, որպեսզի հենց «միջանցք» ստանան, այսինքն՝ Հայաստանը առայժմ շերտ-շերտ, եթե կուզեք՝ «դիլիմ-դիլիմ» ադրբեջանականացնեն ու թրքացնեն:

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ցուցադրական հայտարարությունների միջոցով, կարելի է կարծել, որ դիմադրում են ադրբեջանաթուրքական պահանջներին: Բայց նա, ով Արցախը տվել է, ով պատրաստ է ինչ-որ «անկլավներ» նվիրել թշնամուն, նա մնացածն էլ կտա՝ ինչ պահանջեն: Թերևս, թուրքական կողմերն էլ այդկերպ են խնդրին մոտենում՝ առաջադրելով նորանոր պահանջներ, այդ թվում՝ տարածքային: Նույն հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետը չափազանց հետաքրքիր այլ բաներ էլ է ասում: Օրինակ. «Ամենամեծ խնդիրը վստահությունն է: Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում: Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ:

Ինչպե՞ս են նրանք փոխգործակցելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս: Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել այնպես, որ վստահ լինենք, որ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի»: Վա՜յ, ախր ինչպես կարո՞ղ է «վատ բան պատահել»: Առնվազն որպես ծաղր է հնչում: Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանով անցնող հայկական ցանկացած բեռ թալանվելու է կամ առնվազն դարձվելու է օգտագործման համար ոչ պիտանի: Թուրքը չի կարող իր թրքությունը չանել: Ինչ վերաբերում է հայերին, որոնք այնքան հիմար կգտնվեն, որ կհավատան պաշտոնյաների հավաստիացումներին ու կցանկանան ադրբեջանական վերահսկողության տակ դրված տարածքներով գնալ-գալ, ապա կյանքին վերջ տալու, իսկ նվազագույնը՝ իրենց ապրանքները կորցնելու «յուրօրինակ» տարբերակ ընտրած կլինեն:

Մեկ այլ ուշագրավ, կարելի է ասել՝ «կոդային» պահ կա Ռուսաստանի փոխվարչապետի խոսքում: Նա նկատում է, որ իր գործընկերների հետ բանակցությունների ընթացքում շատ է օգնում այն, որ... «մենք գալիս ենք նույն մեծ երկրից, սովորում ենք նույն դասագրքերով, դիտում ենք նույն ֆիլմերը, հասկանում ենք նույն հումորը, հետևաբար մենք ընդհանուր լեզու ենք գտնում մարդկային մակարդակով: Հենց այդ ոչ նյութական արժեքն է, որ հույս է ստեղծում ու օգնում առաջ գնալ...»: Մարդը կա՛մ սովետական նոստալգիայի մեջ է, կա՛մ պարզապես երազանքների գիրկն է ընկել: Ի՞նչ նույն ֆիլմերից ու դասագրքերից է խոսում ՌԴ փոխվարչապետը: Գուցե այն ադրբեջանական դասագրքերի՞ց, որտեղ նշված է, որ հայերը թշնամիներ են, որոնց պետք է կոտորել:

Դժվար է ասել, թե Փաշինյանը, Ալիևը կամ թեկուզ՝ նրանց փոխվարչապետները մարդկային մակարդակով ինչ «ընդհանուր լեզու» են գտնում, միգուցե գտնում են, բայց պետք է չափազանց վատ վերաբերվել մեր ազգին՝ մտածելու համար, թե՝ փաստաթուղթ ստորագրեցին, հայերին ու Հայաստանին նվաստացրեցին ու՝ վերջ, հարցերը լուծված են, այլևս բացարձակապես բոլոր հայերը ստորացած սպասարկելու են իրենցից խլված երկրի վրայով ուրախզվարթ դեսուդեն շրջող թուրքերին և ադրբեջանական թուրքերին՝ բավարարելով նրանց ամենահետին պահանջները:

Ի դեպ, ՌԴ փոխվարչապետը նշում է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի, այսպես կոչված, եռակողմ հայտարարության 9-րդ կետով (կոմունիկացիաների ապաշրջափակման մասին) ամենամեծ առաջընթացն է արձանագրվել: Բայց լռում է այն մասին, որ Ադրբեջանն առնվազն կես տարի և ավելի է, ինչ տրորած ունի նույն՝ «կապիտուլ յացիոն հայտարարության» առնվազն 6-րդ կետի երկրորդ մասը՝ Լաչինի (Բերձորի) միջանցքով մարդկանց և բեռների տեղաշարժի անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ: Ընդհանուր տպավորությունը շարունակում է մնալ նույնը. գեղեցիկ արտահայտություններով, խաղաղության, ապաշրջափակման մասին խոսակցությունների ներքո՝ ոչ մի բան մեր շահերից բխող:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում էԲացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվելԼիբանանի նախագահն Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել Իսրայելին հրադադարի կոչ է արել Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին 28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համար Վենգերը նշել է այն միակ հավաքականին, որն ունակ է հաղթել Ֆրանսիային ԱԱ-2026-ում Կասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Ինչպես կարող է լուծվել անկլավների հարցըՏավուշի մարզում քաղաքացին ջրահեղձ է եղել․ մարմինը հայտնաբերվել է Խաշթառակի կամրջի տակ Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. հայտնի է, թե որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը 75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ավո Ադամյանի մենահամերգը՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք Ադրբեջանական SOCAR-ի ցիստեռնը բախվել է մեքենայի, ապա՝ «Լուկօյլ»-ի բենզալցակայանի (տեսանյութ)Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կլինի արձակուրդումՊԵԿ-ը «Մուլտի վելնես» համալիրում «բացահայտել է» 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն
Ամենադիտված