ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլիայում Նեյմարին տուգանել են 46 միլիոն դոլարով

ՍՊՈՐՏ

Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքի դատարանը պարտադրել է ազգային հավաքականի եւ իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին 46 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բրազիլական ռեալ վճարել:

Այս կերպ Բրազիլիայի դատարանը տուգանում է հանրահայտ ֆուտբոլիստին հարկերը թաքցնելու համար:

Ինչպես հայտնել է բրազիլական Folha de Sao Paulo-ն, Նեյմարը 2012-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակահատվածում 63.6 միլիոն ռեալ է թաքցրել հարկային ծառայություններից երեք ընկերությունների միջոցով:

Այս գումարին ավելացել են նաեւ տոկոսներ եւ արդյունքում պետության նկատմամբ ֆուտբոլիստի պարտավորությունները հասել են 188.8 միլիոն ռեալի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular