Բրազիլիայում Նեյմարին տուգանել են 46 միլիոն դոլարով
ՍՊՈՐՏԲրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքի դատարանը պարտադրել է ազգային հավաքականի եւ իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին 46 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բրազիլական ռեալ վճարել:
Այս կերպ Բրազիլիայի դատարանը տուգանում է հանրահայտ ֆուտբոլիստին հարկերը թաքցնելու համար:
Ինչպես հայտնել է բրազիլական Folha de Sao Paulo-ն, Նեյմարը 2012-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակահատվածում 63.6 միլիոն ռեալ է թաքցրել հարկային ծառայություններից երեք ընկերությունների միջոցով:
Այս գումարին ավելացել են նաեւ տոկոսներ եւ արդյունքում պետության նկատմամբ ֆուտբոլիստի պարտավորությունները հասել են 188.8 միլիոն ռեալի: