ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան հանդես է եկել հայտարարությամբ Երասխում ադրբեջանցիների կողմից գործարանը գնդակոծելու առիթով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիան ափսոսանք է հայտնել զինված միջադեպերի առիթով, որոնք տեղի են ունեցել վերջին 48 ժամում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի մի քանի կետերում, ներառյալ Հայաստանի տարածքում՝ Երասխում քաղաքացիական անձանց գնդակոծությունը։ Երկիրը զսպվածության, լիցքաթափման եւ քաղաքացիական բնակչության պաշտպանության կոչ է արել։ Այս մասին նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։

«Ֆրանսիան նորից հայտարարում է, որ աջակցում է Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման կատարմանը (Լաչինի- խմբ.) միջանցքում երթեւեկության վերականգնման մասին։

Ֆրանսիան  հավատարիմ է խաղաղության վերադառնալուն՝ ի բարօրություն տարածաշրջանի ամբողջ բնակչության։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները վերջերս շարունակվել են բարձր մակարդակով Քիշնեւում, հունիսի 1-ին, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են վարել Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այդ հանդիպումը ցուցադրել է քննարկվող տարբեր հարցերի շուրջ առաջընթացի հասնելու ցանկությունը, այդ հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։

Եվրոպայի եւ արտաքին գործերի գծով նախարար Քատրին Կոլոնան ապրիլին այցելել է Հայաստան եւ Ադրբեջան, որպեսզի օգնի երկու երկրներին առաջ ընթանալ խաղաղության համաձայնագրի հարցում։ Այդ ջանքերը նախաձեռնվում են Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ սերտ կոորդինացմամբ»,- նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular