ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեմոգրաֆիան՝ Հայաստանի գլխավոր մարտահրավեր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանը բնակչության առումով ամենափոքր պետությունն է, և դեմոգրաֆիական խնդիրները ամենասուրը դրված են Հայաստանում, մինչդեռ մեր հակառակորդները հրաշալի հասկանում են դեմոգրաֆիայի կարևորությունը։

Օրերս Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ յուրաքանչյուր ադրբեջանական ընտանիքում պետք է լինի 5 երեխա։ «Առաջ իմ ծրագրում ասում էի, որ պետք է լինի առնվազն 3 երեխա, բայց Ադրբեջանի պարագայում 5 երեխա, չէ՞ որ պետության ուժը բնակչությունն է»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Վերջին մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանի բնակչությունը այս տարվա մայիսի 1-ի դրությամբ կազմում է 10 միլիոն 143 հազար մարդ, և Էրդողանի հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի բնակչությունը շուտով կկազմի 11 միլիոն։

Թուրքիայի բնակչությունը վաղուց անցել է 84 միլիոնից, իսկ Հայաստանի բնակչությունը նույնիսկ 3 միլիոն էլ չէ։

Թեև Փաշինյանը իշխանափոխությունից հետո բազմաթիվ առիթներով հայտարարել է, թե պետք է 2050 թվականին Հայաստանի բնակչությունը հասցնել 5 միլիոնի, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով առնվազն նրա այս հայտարարությունն իրականույթան հետ որևէ աղերս ունենալ չի կարող։ Նույնիսկ ՄԱԿ-ի փորձագետներն են նշում, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունն ավելի փոքր է լինելու, քան այժմ։

Թշնամիների մեծ արագությամբ աճելու ֆոնին Հայաստանի բնակչության նվազումը առաջնային մարտահրավեր է մեր երկրի համար, մինչդեռ գործող վարչախումբը հայտարարություններից այն կողմ չի անցնում, իսկ երկրում զարգացման, հզորացման և որպես դրա արդյունք բնակչության թվի աճի համար առաջնահերթ հարկավոր է նախ ազատվել փաշինյանական վարչախմբից, որից հետո միջոցներ ձեռնարկել Հայաստանի բնակչության թիվն ավելացնելու ուղղությամբ։

Մարատ Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular