ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համեստ ուսուցիչը կտրուկ բարելավել է իր ֆինանսական դրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թվականի իշխանափոխությունից հետո դրական փոփոխություններ զգում են միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։ Մարդիկ, ովքեր տարբեր գարեջրատներում պարտքով գարեջուր էին խմում, սեփական կենսագրություն և աշխատանքային փորձառություն չէին ունեցել, այսօր, օրըստօրե հարստանում են։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է իր 2022 թվականի հայտարարագիրը։ Նախորդ տարի Պապիկյանը նվեր է ստացել 19 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո գումար։ Գումարի տեսքով նվերները նախարարը ստացել է նույն տարում, երբ ամուսնացել է, երեխա ունեցել։ Ենթադրաբար ընտանեկան իրադարձություններն են նվերների առիթներ դարձել։ Թեպետ, նշենք, որ որևէ ուրիշ շարքային քաղաքացու երբեք նման նվերներ չեն տա։

Սուրեն Պապիկյանի հայտարարգրում նշվում է շուկայականից անհամեմատ գնով Երևանի կենտրոնում գնած բնակարանի գործարքի մասին, որն իրականացվել է 2022 թվականին։ «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու նպատակով Սուրեն Պապիկյանը Հայ էկոնոմ բանկից 65 միլիոն դրամ վարկ է վերցրել։  «Հետքը» ամիսներ առաջ պարզել էր, որ նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քմ է, իսկ գործարքի գինը 69 միլիոն դրամ է։

Ըստ էության, ժամանակին Երևանի քաղաքապետարանում փորձագետի և դպրոցի ուսուցչի աշխատանք կատարող, համեստ կենսակերպ վարող Պապիկյանը վերածվել է մանր ֆեոդալի և կտրուկ քայլերով գնում է դեպի նորօրյա օլիգարխ դառնալու ճանապարհով։

Փաշինյանական իշխանությունը որևէ կերպ չի սանձում իր ներկայացուցիչներին, ընդհակառակը՝ Պապիկյանը միայնակ չէ, շատերն են, որ հսկայական գումարներ են նվեր ստանում, բարելավում իրենց կենցաղային պայմանները, հիփոթեքով կամ «քեշ» փողով բնակարաններ գնում, հանգստանում արտերկրում։

Ի դեպ, քաղաքակիրթ երկրներում խոշոր նվերները ընդհանրապես օրենքով հանձնում են պետությանը։ Հայաստանում նման բան ոչ կլինի, ոչ էլ կարելի է ակնկալել։ Թղթերով միգուցե ամեն ինչ նորմալ է, սակայն Սուրեն Պապիկյանի հայտարարագիրը վկայում է, որ Հայաստանում հաջողության հասնելու համար պետք է անձնվիրաբար ծառայել վարչախմբի պարագլխին, կատարել նրա բոլոր հրահանգները, կիսել երկիրը խայտառակ պարտության հասցնելու պատասխանատվությունը։ 

Սոնա Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular