ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ սահմանը հատելուց ցանկացած մեքենա պիտի հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահին. Եղոյանը՝ Մեղրիի ճանապարհի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք գիտեք, որ հայ-իրանական սահմանի երկայնքով կան ռուսական սահմանապահ զորքերի ուղեկալներ, նաև՝ Մեղրիի մաքսակետում: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե ճանապարհների ապաշրջափակումից հետո արդյոք Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհը վերահսկելու են ռուս սահմանապահները, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

«Այստեղ երկու հարց պետք է իրարից տարանջատենք՝ ՀՀ իրավազորության տակ գտնվող ճանապա՞րհ, թե՞ ՀՀ իրավազորությունից դուրս գործող ճանապարհ: Հայաստանը հայտարարել է, որ իր իրավազորությունից այսինքն յուրիսդիկցիայից դուրս ճանապարհներ Հայաստանանում չեն լինելու,-ասաց Եղոյանը:

Նա հվելեց, որ եռակողմ հայտարարության մեջ նշված ճանապարհի հսկողությունն այլ է, քանի որ Մեղրիի անցակետում, ինչպես օրինակ, Զվարթնոց օդանավակայանում հսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները:

«Բայց ՌԴ սահմանապահ զորքերը գործում են ՀՀ-ի իրավազորության ներքո, այնտեղ կարող է լինել հայ սահմանապահ: Այստեղ մեխն այն է, որ այդ ճանապարհը պետք է լինի ՀՀ-ի իրավազորության ներքո: ՀՀ-ի սահմանը հատելուց ցանկացած օտարերկրյա ավտոմեքենա պիտի հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահին»,-ասաց Եղոյանը:

Մեկնաբանելով հարցը, թե ի՞նչ է նշանակում հայտարարության մեջ գրված Մեղրիով անցնող ճանապարհը հսկելու են ՌԴ սահմանապահ զորքերը՝ Եղոյանն ասաց, որ այն կարող է վերաբերել ճանապարհի, բեռների անվտանգությանը. «Ամեն դեպքերում Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չկա փոխվստահության այն մակարդակը, որը կա այլ պետությունների հետ: Բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը անվտանգության միջոցառումների նկատմամբ վերահսկողությունը պետք չէ անպայմանորեն բերել միացնել այն հարցի հետ, թե սահմանին ո՞ր պետությունը ներկայացնող, կամ ազգության սահմանապահ է նստած»,-մեկնաբանեց Արման Եղոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular