ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է խոսելու Փաշինյանը քննիչ հանձնաժողովում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովը երեկ «ավետեց»։ Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը կմասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքին և կպատասխանի պատգամավորների հարցերին։ Շաբաթներ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դիմել էր Նիկոլ Փաշինյանին և դրական պատասխան ու օրվա հաստատում էր ստացել։

Դեռևս տևական ժամանակ առաջ՝ ապրիլի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հարցաքննվելու է հանձնաժողովում, սակայն չէր հստակեցրել, թե երբ է տեղի ունենալու իր մասնակցությամբ նիստը։ Ավելին, նշել, որ նիստը հանրային կլինի, որոշակի փաստեր ունի հայտնելու։ Չնայած հարուցված քրեական գործերին՝ պատերազմից հետո ավելի քան երկու տարի անց դեռ պետական դավաճանության դեպքերով ուժի մեջ մտած որևէ դատավճիռ չկա, իսկ քրեական գործեր հարուցվել են բացառապես զինվորականության դեմ, շատերին էլ տևական ժամանակով կալանավորել։

Հունիսի 1-ին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե, խորհրդակցելով քննիչ հանձնաժողովի նախագահի և պատգամավորների հետ, եկել է այն եզրակացության, որ իր ելույթը պետք է դռնբաց լինի։ «Շատ կարևոր բաներ կան, որոնք դուք պետք է իմանաք, նույն բանակցային գործընթացի մասին 90-ականների բանակցային պրոցեսների մասին էլ եմ խոսելու, որովհետև առանց այդ ամբողջական նկարագիրն իմանալու այսօրվա մասին պատկերացում կազմելը շատ դժվար է լինելու։ Ես հիմա այդ թեմայի վրա եմ կենտրոնացած, փորձում եմ հասկանալ ինչ խոսել և ինչի մասին լռեմ, որ չվնասեմ պետությանը»,- ասել է Փաշինյանը։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է խոսել առանց մտածելու, որ կարող է վնասել պետությանը, թերևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Բազմիցս նա ապացուցել է, որ սեփական քաղաքական նկրտումներն առաջ մղելու համար պատրաստ է խոսել, բացահայտել ցանկացած գաղտնիք՝ առանց մտածելու դրա հետևանքների մասին։

Ի դեպ օրեր առաջ պաշտպանության նախկին նախարար, անորակ հրթիռների գործով կալանավորված Դավիթ Տոնոյանն էր հույս հայտնել, որ կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին միայն այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցի և նիստը լինի հրապարակային։ Ըստ էության Տոնոյանն ինքն էլ որոշակի բացահայտումներ ունի անելու և դա ցանկանում է անել հրապարակային։

Արդյոք իշախնությունը այնքան համարձակություն կունենա, որպեսզի նիտը հրապարակային անի Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ որևէ տեղեկություն այս հարցում դեռևս չկա։ 

Գայանե Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular