ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները կանգնած են վտանգավոր ճանապարհի վրա, որը տանում է դեպի «վաղը 404»-ի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է սիստեմատիկ կերպով գնալ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու ճանապարհով, որում շահագրգռված են նաև արեւմտյան երկրները։ Այն թե ինչի դա կարող է հանգեցնել պարզաբանել է քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Նա հիմնվելով վերջին իրադարձությունների վրա, եկել է այն եզրակացության, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում հակամարտությունը լուծել Ռուսաստանի մոտեցումների հիման վրա։ Ուստի նրանք ավելի մոտ են Արևմուտքի հայեցակարգին, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում։ «Մինչ Ռուսաստանը հայտարարում է, որ քանի դեռ հայերը Արցախում են, ռուս խաղաղապահները ևս պետք է մնան այնտեղ, այսինքն Արցախի հարցը չի փակվում։ ՀՀ իշխանությունները երկիրը տանում են հակառուսական ճանապարհով»,- կարծիք է հայտնել Ղուկասյանը։

Փորձագետը վստահ է, որ Ռուսաստանին դուրս մղելու փորձերը, որով այդքան շահագրգռված է Արևմուտքը, հղի են Հարավային Կովկասի ապակայունացմամբ։ Ընդ որում եթե ռուսները հեռանան, ապա պետք չէ հույս ունենալ, որ մեկ ուրիշը կկարողանա օգնության հասնել հայերին։ Ռուսաստանը, ինչպես հիշեցրել է քաղաքագետը, հայերին օգնել է նաև 2020 թվականին, քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանը վաղուց կլիներ Ղարաբաղի ողջ տարածքում և լայնածավալ պատերազմ կսկսեր Հայաստանի դեմ։

«Ոչ ոք չի առաջարկել և ի վիճակի չէ Հայաստանի համար այլ անվտանգության համակարգեր առաջարկել... Ոչ ոք Հայաստանին ՆԱՏՕ չի հրավիրում»,- հիշեցրել է փորձագետը։

Եզրափակելով Արման Ղուկասյանը հավելել է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը հետևի արևմտյան ուժերի խորհուրդներին, ապա հանրապետությունը կարող է արժանանալ Մոլդովայի կամ Բալթյան երկրների ճակատագրին։ Իսկ նրանք, ինչպես նշել է վերլուծաբանը, իրենց արևմտամետ ճանապարհին ոչ մի ձեռքբերում չունեն։

Հայկական շատ ուժեր են այդ ամենը հասկանում են, ուստի նոր ընդդիմադիր շարժում է ստեղծվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular