ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վարկանիշը գահավիժում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան հասարակության մեջ գործող վարչախմբի վարկանիշը գնալով գահավիժում է։ «Գելափ ինտերնեյշընըլ» ասոցիացիան հրապարակել է իր վերջին հարցման արդյունքները և հարցին, թե արդյոք անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորնրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն, միանշանակ անհրաժեշտ է, պատասխանել է 41%-ը, ևս 11,9 %-ը պատասխանել է, որ ավելի շուտ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Փաստացի հանրության մեծամասնությունը՝ մոտ 60 %-ը, անհրաժեշտ են համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Գնահատելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գործելաոճը՝ ընդհանրապես  բացասական  պատասխան է տվել հարցվածների   47,1 %-ը, ևս 24,2 %-ը ավելի շուտ բացասական պատասխանն է տվել։ Եվ փաստացի հանրության 71,3 %-ը բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։

Քաղաքացիների 63,4 %-ը միանշանակ բացասական, իսկ 18, 5 %-ը ավելի շուտ բացասական է համարում Փաշինյանի՝ Ադրբեջանի 86600 կմ2 տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարությունը։ Փաշինյանն այդ կերպ Լեռնային Ղարաբաղը ներառել էր Ադրբեջանի տարածքում։ Ուշագրավ մեկ այլ հարցի՝ հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնություն, հարցման մասնակիցների 77,7 %-ը պատասխանել է, որ ընդհանրապես հնարավոր չէ, ևս 8,7 %-ն էլ ավելի շուտ պատասխանել է՝ ավելի շուտ հնարավոր չէ։

Բոլոր այս հարցումները վկայում են, որ հանրությունը վաղուց այլևս հույս չի կապում Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ նրա և իր թիմի վարկանիշը գահավիժում է։ Ցավալին այս իրավիճակում այն է, որ չկա համապատասխան ընդդիմադիր միավոր, որը կկարողանար Փաշինյանին հեռացնել երկրի ղեկից, և Հայաստանը դուրս բերել անդունդից, ուր նրան նետել են գործող ապիկար իշխանությունները։ Ըստ էության, ամեն ինչ վկայում է, որ գոյություն ունի իշխանափոխության հանրային լայն պահանջ, սակայն չկա այն քաղաքական ուժը, որը կձևակերպի այդ պահանջը և իրական քայլերով կհասնի իշխանափոխության։

Նունե Բայրամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular