ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից անցել է երկու տարի. գերիները դեռ Բաքվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուղիղ երկու տարի առաջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների վերաբերյալ մի հայտարարություն էր արել, որը տևական քննադատությունների տեղիք էր տվել։ «Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են ՀՀ անկախության և ինքնիշխանության համար, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի բանտերում մնալու համար, բայց չեն ների , եթե հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով, թե գերիների խնդիրը փորձում են Հայաստանի դեմ և հայ ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։

Այս հայտարարությունից անցել է 2 տարի, սակայն Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը ոչ թե նվազել է, այլ շարունակում է ավելանալ։ Ադրբեջանը բոլոր հնարավորություններն օգտագործում է նոր զինծառայողների գերի վերցնելու և ռազմագերիների հարցը Հայաստանի դեմ օգտագործելու համար։

Նույնիսկ շաբաթներ առաջ Բրյուսելում Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից տևական ժամանակ անց ռազմագերիների հարցում որևէ առաջընթաց չկա։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում 33 գերի կա, սակայն հայ իրավապաշտպանները անհերքելի ապացույցներ ունեն, որ առնվազն 80 անձ է պահվում բանտերում, և Փաշինյանը, որը 2 ամիս էր խոստանում այդ տղաներին, 2 տարի անց էլ որևէ հիմնավոր քայլ չի արել հայ ռազմագերիների կյանքը թեթևացնելու, նրանց հայրենիք վերադարձնելու համար։

Ըստ էության ռազմագերիների խնդիրը գործող իշխանությունների համար ընդամենը առիթ էր սեփական իշխանությունը երկարաձգելու, իսկ այսօր արդեն այդ մարդիկ գլխացավանք են դարձել Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Բնականաբար հանրությունը անընդհատ փորձելու է դավաճան վարչախմբին պարտադրել քայլեր ձեռնարկել, կամ էլ անընդհատ հարցեր է տալու։ Իզուր չէ, որ գործող իշխանությունների տարատեսակ ներկայացուցիչներն ամեն գնով խուսափու են խոսել ռազմագերիների մասին, իսկ տխրահռչակ հայտարարությունից երկու տարի անց կարելի է փաստել, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է ամեն ինչ անում, որ հայ ռազմագերիներին Ադրբեջանը չվերադարձնի։

Գինեվարդ Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular