ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախկին նախարար, կարկառուն քպական Արսեն Թորոսյանը, որի նախարարական պաշտոնավարման շրջանն աչքի է ընկել համաճարակի մոլեգին տարածմամբ ու հազարավոր անմեղ մարդկանց մահով, հիմա էլ որոշել է ընկնել ավտոմեքենայատերերի ետևից: Լրջո՛վ, կամ՝ ամենայն լրջությամբ: Առհասարակ, ավտոմեքենաներով իրենց համար անվրդով, անդարդ, անհաղորդ երթևեկող հայրենակիցների շրջանում իր ներկայացրած իշխանության նկատմամբ չարություն, դժգոհություն և ատելություն խմորելու, բորբոքելու, կուտակելու առումով Արսեն Թորոսյանը մեծ հաջողություններ է գրանցում:

Առաջին բողոքակուտակիչ պարագան, ինչպես արդեն կռահեցիք, ավտոմեքենաների կողային ապակիների մուգ թաղանթներն են, որոնց գրաբարով արտահայտվող ավտոմոբիլիստները «պլ յոնկա» են ասում: Ի դեպ, ըստ սոցցանցային «ֆոլկլ յորի», ՔՊ-ի խորքերում այս օրերին ձևավորվում է ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է տուգանել նաև ավելի քան 30 տոկոս մգեցված ապակիներով արևային ակնոց կրող հետիոտներին ևս: Դա՝ անմիջապես այն բանից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները բոլոր ավտոմեքենաների բոլոր հողմապակիներից կքերեն վերջին «պլ յոնկան»՝ ձեռքի հետ տուգանքաքերթման ենթարկելով դեռ չքերվածներին: Անեկդոտը՝ անեկդոտ, բայց քպականներից ամեն ինչ սպասելի է: Մի խոսքով՝ քերի՛ր, որ չքերթեն: Չնայած, այս գործընթացը կարծես մարել է:

Կամ էլ՝ բոլորն արդեն քերել-վերջացրել են: Կամ էլ՝ 25-ապատիկ տուգանքաքերթվել: Իսկ իրականում ուղղակի հերթական «քամին» արեցին: Է՜հ, ո՞ւր է այն քայլասեր, ժողովրդասեր, բոլորին գրկող, պաչիկ անող, բոլորի առաջ խոնարհվող գործիչը, մի հատ ելներ, ասեր՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի, պարոն Արսեն Թորոսյան»: Բայց նա չկա: Իսկ Արսեն Թորոսյանը ոգևորված է: Նա օրերս աչքալուսանք է տվել ավտոմեքենայատերերին՝ հայտնելով, որ իր պատգամավորական բարձունքից դիմել է ՆԳ նախարարին, թե՝ պարոն նախարար, մի բան արեք, ով պատահի՝ ոչ գործարանային լուսարձակներ է տեղադրում, խաղաղ բնակչությանը կուրացնում ու վճարների պատճառ դառնում: Ի լրումն, դեղարկղերում, որին էլի գրաբարով ավտոմոբիլիստները «ապծեչկա» են ասում, անհրաժեշտ պարագաների շարքում փոփոխություն է պետք անել, դեղերը հանել:

Մարդը պարապ է փաստորեն մնացել՝ քրեական վարույթների արանքում: Թարգմանելով Արսեն Թորոսյանի «պատգամավորերենը»՝ նշենք, որ ՆԳ նախարարին ուղղված սույն բողոքը նշանակում է, որ ոստիկանները շուտով գուցե սկսեն աջուձախ տուգանել նաև ավտոմեքենաների ոչ գործարանային լուսարձակների (էլի՝ գրաբարով, շատերը դրանց ասում են՝ «ֆառեր») համար, եթե դրանք նորմալ վիճակում լինեն, ապա՝ «պլ յոնկայի» համար, եթե դա քերված լինի, ապա՝ «ապծեչկայի» համար: Եթե դա էլ կարգին լինի, ապա մի բան կգտնեն: Իսկ եթե չգտնեն էլ, ապա ճանապարհային ոստիկան կամ պարեկ, կրտսեր սերժանտ Արսեն Սորոսյանը չոր հայացքը կուղղի դեպի վարորդն ու կասի. «Բայց ի՜նչ քցիպ մարդ ես, չես ուզում տուգանվել հանուն քպականների պարգևավճարման...»: Մի խոսքով՝ ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է, իշխանությունը... Հասկացաք: Ի դեպ, աղի մասին:

Ի՞նչ եղավ ազգս աղազերծելու որոշումը, կատարվո՞ւմ է: Սննդի բոլոր, հատկապես իշխանական օբյեկտներում այլևս աղամաններ չեն դնո՞ւմ, թե՞ դնում են, բայց աղի փոխարեն էկվադորյան փոշի է լցված: Ի՞նչ պակաս աղ է: Լավ, դուք ուրիշ անելիք չունե՞ք: Թե՞ Արցախն ուրանալու, Հայրենիքը կտոր-կտոր թշնամուն հանձնելու միջակայքում քնում-ելնում եք ու մտածում միայն այն մասին, թե՝ «էս խալխին» է՛լ ինչի համար տուգանեք կամ էլ ինչ հավել յալ ծախսի տակ գցեք: Կլինի՞, որ ընդհանրապես ձեր իշխանությունը ոչինչ չանի: Միակ բանը, որ արժեր անել, այն է, որ թողնեք ու ձեր հոժար կամքով հեռանաք: Բայց եթե դա դեռ հետաձգվում է, ապա ընդհանրապես ոչ մի բան էլ չարժե անել: Այդպես գոնե մի նոր վնաս չեք տա: Թե չէ՝ «պլ յոնկա», «ֆառեր», «ապծեչկա»... Էս ի՜նչ պարապ եք: Խմբագրակազմում, երբ քննարկում էինք այս թեման, որոշեցին լրացուցիչ առաջարկություն ներկայացնել, այսպես ասած՝ տարիների հեռվից:

Արսեն Թորոսյանը պետք է որ հիշի. 90-ականների կեսերին ՀՀ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր: Եվ մի խաղաղ երեկո լուր տարածվեց, որ հաջորդ օրվանից բոլոր ավտոմեքենաների մեջ պարտադիր պետք է կրակմարիչ լինի, գրաբարով ասած՝ «ագնետուշիծել»: Եվ եթե հանկարծ որևէ մեքենայի մեջ կրակմարիչ չլինի, ապա մեքենայատերը 20 դոլարին համարժեք կտուգանվի: Արժե՞ նշել, որ մի քանի օր անց գրեթե բոլորն արդեն գնել էին համապատասխան կրակմարիչները, որպեսզի չտուգանվեն: Այո, բայց «հումորն» այն է, որ, ինչպես պնդում էին այն ժամանակվա «չար լեզուները», իշխանական դաշտի մերձավորներից մեկն արտասահմանից ավտոմոբիլային կրակմարիչների խոշոր խմբաքանակ էր ներկրել: Ու որպեսզի այդ խմբաքանակն արագորեն իրացվի, հորինվել էր պարտադիր կրակմարիչ լինելու մասին տուգանային պահանջը:

Հա, ստացվեց ձրի հուշում. առաջարկում ենք, որ ավտոմեքենայի լուսարձակների, թաղանթների, դեղատուփերի, աղամանների, մոխրամանների հարցերը կարգավորելուց հետո Արսեն Թորոսյանը հանդես գա նաև կրակմարիչների պարտադիրության նախաձեռնությամբ: Նախ՝ ամենայն նորը լավ մոռացված հինն է, իսկ բացի այդ, վստահեցնում ենք, որ հազարավոր ավտոմեքենայատերեր միայն կոգևորվեն նման նախաձեռնությունից: Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է... Չնայած, լավ, ոչ մի տպավորություն էլ չկա: Ի՜նչ տպավորություն: Ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Պարզապես քաղաքավարի մարդիկ դրա մասին չեն գրում, մանավանդ՝ լրագրային հրապարակումների մեջ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular