Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախկին նախարար, կարկառուն քպական Արսեն Թորոսյանը, որի նախարարական պաշտոնավարման շրջանն աչքի է ընկել համաճարակի մոլեգին տարածմամբ ու հազարավոր անմեղ մարդկանց մահով, հիմա էլ որոշել է ընկնել ավտոմեքենայատերերի ետևից: Լրջո՛վ, կամ՝ ամենայն լրջությամբ: Առհասարակ, ավտոմեքենաներով իրենց համար անվրդով, անդարդ, անհաղորդ երթևեկող հայրենակիցների շրջանում իր ներկայացրած իշխանության նկատմամբ չարություն, դժգոհություն և ատելություն խմորելու, բորբոքելու, կուտակելու առումով Արսեն Թորոսյանը մեծ հաջողություններ է գրանցում:

Առաջին բողոքակուտակիչ պարագան, ինչպես արդեն կռահեցիք, ավտոմեքենաների կողային ապակիների մուգ թաղանթներն են, որոնց գրաբարով արտահայտվող ավտոմոբիլիստները «պլ յոնկա» են ասում: Ի դեպ, ըստ սոցցանցային «ֆոլկլ յորի», ՔՊ-ի խորքերում այս օրերին ձևավորվում է ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է տուգանել նաև ավելի քան 30 տոկոս մգեցված ապակիներով արևային ակնոց կրող հետիոտներին ևս: Դա՝ անմիջապես այն բանից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները բոլոր ավտոմեքենաների բոլոր հողմապակիներից կքերեն վերջին «պլ յոնկան»՝ ձեռքի հետ տուգանքաքերթման ենթարկելով դեռ չքերվածներին: Անեկդոտը՝ անեկդոտ, բայց քպականներից ամեն ինչ սպասելի է: Մի խոսքով՝ քերի՛ր, որ չքերթեն: Չնայած, այս գործընթացը կարծես մարել է:

Կամ էլ՝ բոլորն արդեն քերել-վերջացրել են: Կամ էլ՝ 25-ապատիկ տուգանքաքերթվել: Իսկ իրականում ուղղակի հերթական «քամին» արեցին: Է՜հ, ո՞ւր է այն քայլասեր, ժողովրդասեր, բոլորին գրկող, պաչիկ անող, բոլորի առաջ խոնարհվող գործիչը, մի հատ ելներ, ասեր՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի, պարոն Արսեն Թորոսյան»: Բայց նա չկա: Իսկ Արսեն Թորոսյանը ոգևորված է: Նա օրերս աչքալուսանք է տվել ավտոմեքենայատերերին՝ հայտնելով, որ իր պատգամավորական բարձունքից դիմել է ՆԳ նախարարին, թե՝ պարոն նախարար, մի բան արեք, ով պատահի՝ ոչ գործարանային լուսարձակներ է տեղադրում, խաղաղ բնակչությանը կուրացնում ու վճարների պատճառ դառնում: Ի լրումն, դեղարկղերում, որին էլի գրաբարով ավտոմոբիլիստները «ապծեչկա» են ասում, անհրաժեշտ պարագաների շարքում փոփոխություն է պետք անել, դեղերը հանել:

Մարդը պարապ է փաստորեն մնացել՝ քրեական վարույթների արանքում: Թարգմանելով Արսեն Թորոսյանի «պատգամավորերենը»՝ նշենք, որ ՆԳ նախարարին ուղղված սույն բողոքը նշանակում է, որ ոստիկանները շուտով գուցե սկսեն աջուձախ տուգանել նաև ավտոմեքենաների ոչ գործարանային լուսարձակների (էլի՝ գրաբարով, շատերը դրանց ասում են՝ «ֆառեր») համար, եթե դրանք նորմալ վիճակում լինեն, ապա՝ «պլ յոնկայի» համար, եթե դա քերված լինի, ապա՝ «ապծեչկայի» համար: Եթե դա էլ կարգին լինի, ապա մի բան կգտնեն: Իսկ եթե չգտնեն էլ, ապա ճանապարհային ոստիկան կամ պարեկ, կրտսեր սերժանտ Արսեն Սորոսյանը չոր հայացքը կուղղի դեպի վարորդն ու կասի. «Բայց ի՜նչ քցիպ մարդ ես, չես ուզում տուգանվել հանուն քպականների պարգևավճարման...»: Մի խոսքով՝ ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է, իշխանությունը... Հասկացաք: Ի դեպ, աղի մասին:

Ի՞նչ եղավ ազգս աղազերծելու որոշումը, կատարվո՞ւմ է: Սննդի բոլոր, հատկապես իշխանական օբյեկտներում այլևս աղամաններ չեն դնո՞ւմ, թե՞ դնում են, բայց աղի փոխարեն էկվադորյան փոշի է լցված: Ի՞նչ պակաս աղ է: Լավ, դուք ուրիշ անելիք չունե՞ք: Թե՞ Արցախն ուրանալու, Հայրենիքը կտոր-կտոր թշնամուն հանձնելու միջակայքում քնում-ելնում եք ու մտածում միայն այն մասին, թե՝ «էս խալխին» է՛լ ինչի համար տուգանեք կամ էլ ինչ հավել յալ ծախսի տակ գցեք: Կլինի՞, որ ընդհանրապես ձեր իշխանությունը ոչինչ չանի: Միակ բանը, որ արժեր անել, այն է, որ թողնեք ու ձեր հոժար կամքով հեռանաք: Բայց եթե դա դեռ հետաձգվում է, ապա ընդհանրապես ոչ մի բան էլ չարժե անել: Այդպես գոնե մի նոր վնաս չեք տա: Թե չէ՝ «պլ յոնկա», «ֆառեր», «ապծեչկա»... Էս ի՜նչ պարապ եք: Խմբագրակազմում, երբ քննարկում էինք այս թեման, որոշեցին լրացուցիչ առաջարկություն ներկայացնել, այսպես ասած՝ տարիների հեռվից:

Արսեն Թորոսյանը պետք է որ հիշի. 90-ականների կեսերին ՀՀ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր: Եվ մի խաղաղ երեկո լուր տարածվեց, որ հաջորդ օրվանից բոլոր ավտոմեքենաների մեջ պարտադիր պետք է կրակմարիչ լինի, գրաբարով ասած՝ «ագնետուշիծել»: Եվ եթե հանկարծ որևէ մեքենայի մեջ կրակմարիչ չլինի, ապա մեքենայատերը 20 դոլարին համարժեք կտուգանվի: Արժե՞ նշել, որ մի քանի օր անց գրեթե բոլորն արդեն գնել էին համապատասխան կրակմարիչները, որպեսզի չտուգանվեն: Այո, բայց «հումորն» այն է, որ, ինչպես պնդում էին այն ժամանակվա «չար լեզուները», իշխանական դաշտի մերձավորներից մեկն արտասահմանից ավտոմոբիլային կրակմարիչների խոշոր խմբաքանակ էր ներկրել: Ու որպեսզի այդ խմբաքանակն արագորեն իրացվի, հորինվել էր պարտադիր կրակմարիչ լինելու մասին տուգանային պահանջը:

Հա, ստացվեց ձրի հուշում. առաջարկում ենք, որ ավտոմեքենայի լուսարձակների, թաղանթների, դեղատուփերի, աղամանների, մոխրամանների հարցերը կարգավորելուց հետո Արսեն Թորոսյանը հանդես գա նաև կրակմարիչների պարտադիրության նախաձեռնությամբ: Նախ՝ ամենայն նորը լավ մոռացված հինն է, իսկ բացի այդ, վստահեցնում ենք, որ հազարավոր ավտոմեքենայատերեր միայն կոգևորվեն նման նախաձեռնությունից: Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է... Չնայած, լավ, ոչ մի տպավորություն էլ չկա: Ի՜նչ տպավորություն: Ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Պարզապես քաղաքավարի մարդիկ դրա մասին չեն գրում, մանավանդ՝ լրագրային հրապարակումների մեջ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը
Ամենադիտված