ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հետնորդ» գործողությունը Թուրքիայում. Բրիտանիայի գործակալին պատրաստում են պաշտոնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է կառավարության ամբողջ կազմը, 17 նախարարներ գրեթե ամբողջությամբ նոր են նշանակվել, և դեռ չէր հասցրել չորանալ Թուրքիայի նախագահի ստորագրությունը հրամանագրերի վրա, առաջատար վերլուծական կենտրոններն ու փորձագետներն արձանագրում են, որ Էրդողանը պատրաստվում է «Հետնորդ» գործողությանը։

Բանն այն է, որ Էրդողանը առողջական լուրջ խնդիրներ ունի, անգամ քարոզարշավի ընթացքում նկատելի էր նրա հոգնածությունը, պարբերաբար կրկնվող առողջական խնդիրները, և իշխանությունը «Արդարություն և զարգացում» կուսակցությանը թողնելու համար էրդողանը պետք է մտածի արդյունավետ հետնորդ թողնելու մասին։

Նշենք, որ այս առումով տարբեր վերլուծական կենտրոններ գրեթե համակարծիք են, որ երկու գործիչներ կարող են հավակնել Թուրքիայի նախագահի հաջորդ թեկնածուի պաշտոնին, ընդ որում նշանակումներից հետո առավել բարձր են գնահատվում նոր արտգործնախարար նշանակված Հաքան Ֆիդանի շանսերը։ Նախքան Թուրքիայի գլխավոր դիվանագետ նշանակվելը Հաքան Ֆիդանը 2010-2023 թվականներին ղեկավարել է Ազգային հետախուզության կազմակերպությունը` MITը, այժմ այդ պաշտոնին նշանակվել է Էրդողանի մեկ այլ մտերիմ անձ , նրա նախկին խորհրդական Իբրահիմ Քալընը։ Ծագումով քուրդ Հաքան Ֆիդանը չափազանց արդյունավետ գործիչ է համարվում և անգամ Էրդողանն է արձանագրել, որ նա իր գաղտնիքների գլխավոր պահապանն է։ Մի շարք փորձագետներ էլ նշում են, որ Հաքան Ֆիդանին արտգործնախարարի պաշտոնում նշանակելը և նրան հաջորդ նախագահի համար պատրաստելը առաջին հերթին բխում է ոչ թե Թուրքիայի, այլ Մեծ Բրիտանիայի շահերից։

Թուրքիայի գործող ղեկավարությունը գրեթե ամբողջությամբ անգլիացիների կուռացիայի տակ է, իսկ անգլիական «ՄԻ 6-ի» գործող ղեկավար Ռիչարդ Մուրը ընդհանրապես համարվում է էրդողանի մոտ ընկերը։ Ավելին մի շարք աղբյուրներ պնդում են, որ դեռևս թուրքիայում աշխատելու տարիներին Մուրը մտերմացել է դեռ այն ժամանակ քաղաքական գործունեությամբ զբաղվող էրդողանի հետ և նրան աջակցել հասնելու Թուրքիայի նախագահի պաշտոնին և երկու տասնամյակից ավելի կառավարելու Թուրքիան։ Ուստի և բացառվոււմ է, որ ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը ևս չլինի անգլիական գործակալ։ Անգլիացիները երբեք նախագահ չեն դարձնի այն անձին, եթե առնվազն իրենց ազդեցության գործակալ չէ, իսկ շատ դեպքերում հենց ուղղակի գործակալ էլ լինում է։ Թուրքական հետախուզության ղեկավարը չէր կարող լինել բրիտանական ազդեցությունից դուրս, և հետնորդ գործողությունը Թուրքիայի նախագահ Էրդողանը իրականացնում է հենց բրիտանական հատուկ ծառայությունների աջակցությամբ։

Գայանե Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular