ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերկուսակցական հռչակված շարժումը ցնցումների մեջ է. ու՞մ ականջներն են երևում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տակավին օրեր առաջ ստեղծված, «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում» հավակնոտ անունը կրող նախաձեռնությունը հայտարարել էր, թե իրենց նպատակն է երկրում ձևավորել համազգային միասնություն՝ գործող իշխանության մահաբեր ձեռքը բռնելու, թույլ չտալու Արցախի ոչնչացումը, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզումը: Նշվում էր, թե շարժումն իր ձևով և բովանդակությամբ վերկուսակցական է: Շարժման նպատակն իշխանության գալը չէ: Առաջնային խնդիրը՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով: Իշխանազրկումից հետո ձևավորված համախոհական կառավարությունը պետք է ոչ ուշ, քան 1 տարում կազմակերպի խորհրդարանի արտահերթ ընտրություն:

Ըստ էության, շարժման նաախձեռնողները փորձում էին ցույց տալ, իբր շարժումը վերկուսակցական և ապոլիտիկ է, բնավ կուսակցականացված չէ։ Սակայն, այն, ըստ էության, համարվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի շարժումը, որը խնդիր ունի ինչ-որ  պահի վերածվելու Երևանի ընտրություններում ավագանու ընտրացուցակի։ Մասնակիցների և նախաձեռնողների կազմը նայելիս, ակնհայտ է դառնում, որ «Մայր Հայաստանի» թիկունքում Ռոբերտ Քոչարյանի ականջներն են երևում, իսկ Անդրանիկ Թևանյանի բուռն ակտիվությունն այդ հարցում որևէ կասկած չի թողնում։ Հիմնական զանգվածը, որ կա այդ շարժան մեջ, այս կամ այն կերպ Քոչարյանի հետ կապված մարդիկ են։ 

Առնվազն բարդ է հանրությանը համոզել շարժման վերկուսակցականության մեջ, և «Մայր Հայաստանում» էլ դա գիտակցում են, վերջին օրերին բուռն քննարկումներ են՝ նախաձեռնության ապակուսակցայնացումը պահպանելու հարցով, և խնդիրն առաջին հերթին վերաբերում է հենց Անդրանիկ Թևանյանին, որի ակտիվությունն ու շարժումն իր տակ քաշելու քայլերն արժեզրկում են վերկուսակցական գաղափարը։ Շատերը պնդում են, որ առանձնապես կուսակցականացված և Քոչարյանի հետ անմիջականորեն կապված անձինք հետ քաշվեն, իսկ շարժումը առաջնորդեն այնպիսի գործիչներ, որոնք հանրության մեջ ընկալելի են, անմիջականորեն Քոչարյանի հովանավորյալները չեն համարվում։ Հակառակ պարագայում, բարդ է լինելու համոզոլ, որ «Մայր Հայաստան» շարժումը «Հայաստան» դաշինքի ֆիլիալը չէ։ Այժմ այդպիսի առանորդների, մշակութային և քաղաքական գործիչների փնտրտուքի մեջ են։

Արմեն Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular